Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները կերկարացվեն. ԵԱՀԿ-ի ԽՎ-ի նախագահ
International newsԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան այն կարծիքին Է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված Եվրամիության պատժամիջոցները կերկարացվեն:
Ավելի վաղ եվրոպական աղբյուրը Sputnik գործակալությանը հայտնել Էր, որ ԵՄ-ն կերկարացնի պատժամիջոցների գործողությունը ՌԴ-ի նկատմամբ, չնայած այն բանին, որ Ֆրանսիան հանդես Է գալիս դրանց մեղմացման օգտին: Եվրամիությունը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների գործողության երկարացման մասին որոշումը պետք Է ընդունի հունիսի 21-ին: Ընդունված որոշումը հունիսի 24-ին հաստատվելու Է ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը:
«Պատժամիջոցների հարցի վերաբերյալ կարող եմ միայն կանխատեսում անել եւ հայտնել իմ այն կարծիքը, որ դրանք կերկարացվեն: Որոշումները, որոնք ընդունելու են Եվրամիության ներկայացուցիչները, կլինեն միաձայն»,- հայտարարել Է Կաներվան Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակի հետ հունիսի 14-ին համատեղ անցկացված ճեպազրույցի ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: