ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռն ընկել է գետը
International newsԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող MH-60S Sea Hawk ուղղաթիռը կործանվել է Վիրջինիա նահանգում և ընկել է Ջեյմս գետը: ТАСС գործակալության հաղորդմամբ` այս մասն ասվում է ամերիկյան ռազմածովային ուժերի մամլո հաղորդագրության մեջ:
«ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող MH-60S ուղղաթիռը առավոտյան հերթական ուսումնական թռիչքն իրականացնելիս վթարվել է և ընկել Ջեյմս գետը (Վիրջինիա նահանգ)»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Անձնակազմի երեք անդամը փրկվել են և տեղափոխվել Փորտսմուտի Ռազմածովային բժշկական կենտրոն: Նրանց ստացած վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն:
ԱՄՆ ռազմածովային ուժերը հետաքննություն են սկսել` պարզելու վթարի պատճառները: ԱՄՆ առափնյա ծառայության տվյալներով`անձնակազմի անդամներին փրկել է ձկնորսական նավը: