Yerevan, 07.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ վարչապետը Շիրակի խնդիրներին փուլ առ փուլ լուծում տալու մտադրություն ունի

Society

 Հայաստանի Հանրապետության Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղերում, ինչպես նաև Մ.Նալբանդյանի անվան պետական  մանկավարժական ինստիտուտում: Վարչապետը շրջել է կրթական հաստատություններով, ծանոթացել ուսուցման կազմակերպման գործընթացին, կրթական ծրագրերին, հանդիպել ընդունելության քննություններ հանձնող դիմորդներին և հաջողություն մաղթել նրանց: Այս մասին տեղենակում ենք տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գյումրիում կառավարության ղեկավարն այցելել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Սասստեքս» ընկերությանը պետության աջակցությամբ տրամադրված շինություններ, որտեղ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ: Ընկերության ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել կառուցապատման աշխատանքների ընթացքը և տեղեկացրել, որ ձեռնարկության տրամադրված շենքերի շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա ամիսներին: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվում է 4 մլն եվրո, իսկ գործարանում ստեղծվելու է շուրջ 400 նոր աշխատատեղ: Ներկա դրությամÕ ¢ շինաշխատանքներում ներգրավված է 80 մարդ: Ձեռնարկության ողջ արտադրանքը նախատեսվում է արտահանել եվրոպական երկրներ: Բացի այդ, տեղեկացվել է, որ տեքստիլի արտադրության գործարանը Շիրակի մարզում ունենալու է 10 մասնաճյուղ, որոնցից մեկն արդեն իսկ գործում է Ամասիայում: Մասնաճյուղերից յուրաքանչյուրում նախատեսվում է ստեղծել միջինը 100 աշխատատեղ:    

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Շիրակի մարզ այցի նպատակն է ևս մեկ անգամ վեր հանել մարզում առկա խնդիրները և փուլ առ փուլ լուծում տալ դրանց: Վարչապետը նշել է, որ Շիրակի մարզը գտնվում է ՀՀ  Նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում և ավելացրել, որ պետությունն իրականացնելու է նախատեսված բոլոր ծրագրերը՝ ստեղծելով նաև նոր աշխատատեղեր: Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ 23 մլն եվրո կհատկացվի Գյումրիում ասֆալտապատման, լուսավորության և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Այնուհետև վարչապետի գլխավորությամբ Շիրակի մարզետարանում անցկացվել է խորհրդակցություն: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է Գյումրիում գործող բուհերի կրթության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող առաջարկություններ: Խորհրդակցության ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները՝ քննարկվող հարցի շուրջ, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է կրթության արդյունավետ և որակյալ կազմակերպումը և հանձնարարել ՀՀ կրթության ու գիտության նախարարությանը՝ շարունակել քննարկումները հարցի շուրջ և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Գյումրիում Հովիկ Աբրահամյանն այցելել է քանդակագործ Սերգեյ Մերկուրովի անվան տուն-թանգարան, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Տուն թանգարանի հիմնանորոգման նպատակով ՀՀ պետբյուջեից հատկացվել է 35 մլն դրամ: Նախատեսվում է աշխատանքներն ավարտին հասցնել հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներին:

Վարչապետ Աբրահամյանն այցելել է Ախուրյան համայքում կառուցվող բնակելի շենքերի շինհրապարակ: Զեկուցվել է, որ շինաշխատանքներն ավարտին են հասցվելու տարեվերջին: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետբյուջեից հատկացվել է 800 մլն դրամ: Արդյունքում բնակարանամուտ կտոնի 104 ընտանիք:  Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին շինաշխատանքներն իրականացնել բարձր որակով և սահմանված ժամկետներում:         

Այցի ընթացքում Հովիկ Աբրահամյանն այցելել նաև Ախուրյանի ջրամբար, որը վերջին հինգ տարիների ընթացքում ամբողջությամբ լցվել է առաջին անգամ: Վարչապետին զեկուցվել է, որ այս պահի դրությամբ ջրամբարում առկա է 540 մլն խմ. ջուր, ինչը հնարավորություն է կտա ոռոգել Արմավիրի և Արագածոտնի մարզերի շուրջ 30 հազար հեկտար հողատարածքներ: Այն կազմում է Հայաստանում ոռոգվող ընդհանուր հողատարածքների 25 տոկոսը:

Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary