Օռլանդոյի ահաբեկչի կինը կարող է կանգնել դատարանի առջեւ
International newsԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքի Pulse գեյ-ակումբում 49 մարդու գնդակահարած Օմար Մատինի կինը կարող է կանգնել դատարանի առջեւ այն բանի կապակցությամբ, որ տեղյակ է եղել իր ամուսնու մտադրությունների մասին: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, այդ մասին հայտնել են NBC եւ ABC ամերիկյան հեռուստաալիքները՝ հղում անելով իրավապահ մ արմինների իրենց աղբյուրներին:
Ինչպես հայտնի է դարձել ABC-ին, 30-ամյա Նուր Մատինն առնվազն մեկ անգամ ամուսնուն ավտոմեքենայով տարել է գեյ-ակումբ եւ փորձել է նրան հետ պահել զանգվածային սպանություն կատարելուց:
Բացի այդ, նա եղել է խանութում, երբ Օմար Մատինը փամփուշտներ էր գնում:
Ինչպես հունիսի 14-ի առավոտյան հայտնել է բժիշկ Մայքլ Չիթհեմը, Օռլանդոյի հիվանդանոց տեղափոխված 49 տուժածներից 27-ը դեռեւս բուժման մեջ են, նրանցից վեցն օրհասական վիճակում են: