Գուրգեն Հովհաննիսյանը` Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն
International newsԱնապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը ճանաչվեց Եվրոպայի փոխչեմպիոն: Գուրգենը եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին:
Արմենպրեսը, վկայակոչելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական ֆեսբուքյան էջը, հաղորդում է, որ հայ բռնցքամարտիկներն ավարտեցին իրենց ելույթները Եվրոպայի երիտասարդների առաջնությունում:
Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր 9 մարզիկ: Հայաստանի հավաքականը Անապայում նվաճեց 4 մեդալ: Բրոնզե մեդալի էին արժանացել 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: