Մեծ Բրիտանիան առաջին ավիահարվածներն է հասցրել Իրաքում ԻՊ-ի դիրքերին
International newsՄեծ Բրիտանիայի ավիացիան առաջին ռմբակոծությունն է իրականացրել՝ ուղղված Իրաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնին:
«Տորնադո» տեսակի երկու կործանիչներն ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին:
Նախարարի խոսքով՝ երկու ավիահարվածներն էլ հաջող են իրականացվել:
Ավելի վաղ բրիտանական խորհրդարանը կողմ է քվեարկել «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին ավիահարվածներ հասցնելուն: