Yerevan, 27.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բացված է Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների երկկողմ երթևեկը

Society

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածները երկկողմանի երթևեկելի են։

Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

2015թ. դեկտեմբերի 29-ին երթևեկության համար երկկողմանի բացված ճանապարհահատվածը ժամանակավորապես փակվել էր՝ դառնալով միակողմանի, քանի որ ըստ պայմանագրի՝ ճանապարհի կառուցման աշխատանքների ավարտից հետո պետք է կատարվեին ավարտական թեստավորման աշխատանքներ: Դրանց արդյունքներով պետք է ստորագրվեր ավարտական ակտը և ուժի մեջ մտներ մեկ տարվա երաշխիքային սպասարկման ժամկետը։ Շինարարական կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնել այդ ճանապարհահատվածում հայտնաբերված թեկուզ չնչին թերությունները։

«Այժմ մենք գտնվում ենք Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի սկզբնամասում, որտեղ, ինչպես տեսնում եք, արդեն պատրաստվում է բացվել երկկողմանի երթևեկությունը: Երկկողմանի երթևեկությունը ժամանակավոր կարգավորում էր ստացել այն պատճառով, որ պայմանագրային հարաբերություններում կա շինարարի պարտավորություն: Յուրաքանչյուր հայտնաբերված թեկուզ չնչին թերություն պետք է շտկվի աշխատանքներն իրականացնող կազմակերպության միջոցներով մինչև հանձնման-ընդունման վերջնական ակտի ստորագրումը: Դրա համար իրենց տրվում է եղանակային բարենպաստ պայմաններով 42 աշխատա նքային օր: Դրանք տեխնիկական աշխատանքներ են, այսինքն՝ աշխատում է տեխնիկա, անձնակազմ: Գործընթացն ավելի արագացնելու համար իսպանական կազմակերպությունը խնդրեց երթևեկությունը ժամանակավոր դարձնել միակողմանի: Դրանով մենք ժամանակ շահեցինք, ինչպես նաև պահպանվեց անվտանգությունը: Ինձ թվում է՝ դա ավելի ճիշտ է, քան շարժի տակ աշխատանքներ իրականացնելը»,- նշեց «Հյուսիս-հարավ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:

«Հյուսիս-հարավ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները` տնօրեն Արթուր Սարգսյանի գլխավորությամբ, «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» կապալառու ընկերության, տեխհսկողությունը և ծրագրի կառավարումն իրականացնող կազմակերպության, հատուկ ճանապարհահատվածների հանձնման-ընդունման համար ստեղծված գերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ կատարեցին վերջնական ավարտական թեստավորման աշխատանքները, որից հետո վերաբացվեց այդ ճանապարհահատվածի երկկողմ երթևեկը: Խնայված միջոցների շրջանակներում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդր ումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ճանապարհի 15+435կմ (Մարմարաշեն համայնք), 24+145կմ (Բուրաստան համայնք) և 27+630կմ (Մրգավան, Դալար համայնքներ) հատվածներում կիրականացվեն վերգետնյա նոր ուղեանցերի շինարարական աշխատանքներ: Նաև նախատեսվում է գոյություն ունեցող 6 վերգետնյա ուղեանցերի վերակառուցում։ Նման աշխատանքներ կկատարվեն նաև Երևան-Աշտարակ ճանապարհահատվածում: Ուստի այստեղ ևս սահմանվելու է ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլան՝ ապահովելու այդ հատվածներում շինարարական աշխատանքների անվտանգության պահպանումը, ինչպես նաև ճանապարհին հարակից համայնքներին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայի և կենդանիների ժամանակավոր տեղաշարժը:

«Նոր ծրագիր է մշակվել կառավարության կողմից: Տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի Տրանշ 3-ի ֆինանսավորման շրջանակներում պատրաստվել են նախագծեր, հայտարարվել է մրցույթ՝ 10 վերգետնյա անցումներ և կամուրջներ վերանորոգելու և նորերը կառուցելու համար: Դրանից բացի, հիմնանորոգվելու են առկա 6 կամուրջները, համապատասխանեցվելու են միջազգային չափորոշիչներին: Այդ հատվածներում ևս կազմակերպվելու է երթևեկության կարգավորում»,- ընգծեց Արթուր Սարգսյանը: Հատկանշական է, որ այդ աշխատանքներն իրականացնելու համար հայտարարված միջազգային մրցույթներում մրցակցելով իտալական և չինական կազմակերպությունների հետ՝ հաղթող են ճանաչվել հայկական կազմակերպությունները: «Մասնակցելով միջազգային մրցույթին` մեր ընկերությունը հաղթել է: Պետք է կամուրջը դեմոնտաժենք և բարձրացնենք 70սմ-ով, հիմա բարձրությունը 4,50 մ է և չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Աշխատանքների ավարտից հետո այն կդառնա 5.20: Աշխատանքները տևելու են 540 օր»,- ասաց «Մոնտաժ տրանշին» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Սեդրակյանը:

Երևան-Արտաշատ ճանապարհի հենց այս հատվածում է կառուցվելու 3 նոր վերգետնյա ուղեանցերից մեկը: Շինարարական աշխատանքներն իրականացնելու է «Սահակյանշին» կազմակերպությունը: - Մարմարաշեն գյուղի ծայրամասում, կառուցելու ենք դեպի Մասիս գնացող կամուրջը, որի թռիչքը 72 մետր է, իսկ լայնությունը` 14,5: Իրականացնելու ենք սկզբից հողային աշխատանքներ, նախապատրաստական աշխատանքներ, հետո կսկսենք հենարանների տեղադրումը, ապա հողայիններով կգնանք-կլծորդվենք ճանապարհին: Կառուցապատման աշխատանքները տևելու են 18 ամիս,- նշեց «Սահակյանշին» կազմակերպության աշխղեկ Լևոն Ղազարյանը: Երևան-Արտաշատ ճանապարհի վերջնական դիտարկումն ավարտելուց և այդ հատվածի երկկողմ երթևեկն ապահովելուց հետո մասնագետներն ուղևորվում են Երևան-Աշտարակ ավտոճանապարհ: Հերթն այդ հատվածի երկկողմ երթևեկի ապահովմանն է: Երևան-Աշտարակ ճանապարհահատվածում աշխատաքներն կատարված են միջազգային չափորոշիչներին համապատասխան: Տեղադրված են «ՖԻԼԻՊՍ» կազմակերպության արտադրության լեդ լուսատուներ, բետոնե ծածկն ամբողջությամբ համապատասխանեցված է միջազգային չափորոշիչներին,- շեշտեց «Հյուսիս-հարավ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը: «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության Հայաստանի գրասենյակի աշխատախմբի ղեկավար Սանտիագո Ռոդրիգեսը վստահեցնում է, որ կատարված լրացուցիչ աշխատանքների ընթացքում շտկվել են բոլոր թերությունները: - Վերջին երեք ամսվա ընթացքում հիմնականում եղել են կահավորման աշխատանքներ, եթե եղել են թերություններ, վերացրել ենք: Կարող եմ վստահորեն ասել, որ սա լավ ճանապարհ է։ Այս որակի ճանապարհ դուք կտեսնեք Իսպանիայում, Գերմանիայում և այլ զարգացած երկրներում,- փաստեց Սանտիագո Ռոդրիգեսը:

Որակի հսկողությունն իրականացնող «Սաֆեժ» կազմակերպության աշխատախմբի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը բավարար գնահատեց կատարված աշխատանքների որակը. «Աշխատանքների որակը բավարար եմ գնահատում: Համաձայն տեխնիկական մասնագրերի՝ ամեն ինչ չափանիշներին համապատասխան է կատարվել: Պետք է հասկանանք, որ սա Հայաստանի մասշտաբներով առաջին լայնածավալ ծրագիր է: Շատ բարձր էին դրված պահանջները, թե՛ տեխնիկական, թե՛ իրավական և թե՛ նախագծային տեսանկյունից»:

Օրերս կստորագրվի հանձնման-ընդունման վերջնական ակտը, որից հետո կմեկնարկի նաև մեկ տարի երա շխիքային ժամկետը: Այդ ընթացքում, եթե նորից հայտնաբերվեն թերություններ, շինարարն առանց երթևեկության բնականոն ընթացքը խաթարելու պարտավոր է շտկել դրանք: Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային խոշոր ենթակառուցվածքային ծրագրի նպատակն է միջազգային բարձր չափորոշիչներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ ՝ կրճատելով այն շուրջ 90 կմ-ով և հասցնելով մինչև 470 կմ-ի:

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes