«Եվրո 2016». Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Ալբանիային
Sport«Եվրո 2016»-ում ավարտվեց A խմբի 2-րդ տուրը: Ֆրանսիայի հավաքականը Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում հանդիպեց Ալաբանիայի ընտրանու հետ: «Արմենպրես»-ը հայտնում է , որ Ֆրանսիա-Ալբանիա խաղն ավարտվ ել է ֆրանսիացիների դժվարին հաղթանակով՝ 2-0 հաշվով:
Հավաքականները խաղադաշտ են դուրս եկել այսպիսի մեկնարկային կազմերով.
Ֆրանսիա՝ Լյորիս, Էվրա, Սանյա, Ռամի, Կոնսիելնի, Կանտե, Մատիուիդի, Կոման, Մարսիալ, Պայե, Ժիրու;
Ալբանիա՝ Բերիշա, Լիլիա, Լենիանի, Հյուսաի, Կուկելի, Մավրայ, Աբրաշի, Այետի, Ագոլի, Սադիկու, Մամուշայ:
Գլխավոր մրցավար` Ուիլիամ Կոլամ:
Ֆրանսիա-Ալբանիա դիմակայության առաջին խաղակեսը չարդարացրեց երկրպագուների սպասելիքները: Ֆրանսիան, որ մրցաշարի գլխավոր ֆավորիտն է, անընդհատ ճանապարհներ էր փնտրում դեպի «Եվրո 2016»-ի նորեկներից մեկի դարպասը, սակայն հաջողությունը երես էր թեքել ֆրանսիացիներից: Դիդյե Դեշամի ֆուտբալիստներին նույնիսկ չհաջողվեց գոնե մեկ այնպիսի գրոհ անցկացնել, որի արդյունքում Ալբանիայի դարպասապահը լուրջ կմտներ խաղի մեջ: Առաջին 45 րոպեներից հետո միակ քիչ թե շատ վտանգավոր գրոհը կազմակերպեց Ալբանիայի հավաքականը: Եթե խաղի 24-րդ րոպեին Հյուսայի փոխանցումից հետո Արմանդո Սադիկուն մեկ ակնթարթ շուտ հասներ գնդակին, կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն ալբանացին ուշացավ: 1-ին կեսը ավարտվեց անարդյունք 0-0 հաշվով: «Եվրո 2016»-ում երկրպագուները ականատես եղան կայացած բոլոր խաղերի ամենադժգույն 1-ին կեսին:
2-րդ խաղակեսը սկսվեց Ֆրանսիայի հավաքականի գրոհների նշանաբանով: Արդեն 46-րդ րոպեին Կինգսլի Կոմանը, տուգանային հրապարակում ստանալով փոխանցումը Բլեզ Մատիուդիից, գլխի հարվածով փորձեց գրավել Ալբանիայի հավաքականի դարպասը: Ալբանացի ֆուտբոլիստը կանգնեց գնդակի ճանապարհին և չեզոքացրեց վտանգը: Այնուամենայնիվ խաղի 1-ին ամենավտանգավոր գրոհը կազմակերպեց Ալբանիան: Արմանդո Սադիկուն գրեթե ընկած դիրքից հարված կատարեց Ֆրանսիայի դարպասի ուղղությամբ, իսկ եռագույններին փրկեց ուղղահայաց դարպասաձողը: Ֆրանսիայի հավաքականի հաջորդ 2 վտանգավոր գրուներում գոլի հեղինակ կարող էր դառնալ Օլիվիե Ժիրուն, սակայն «Արսենալ»-ի ֆուտբոլիստի հարվածները ապարդյուն անցան: Ֆրանսիայի հավաքականի փրկիչը Անտուան Գրիզմանն էր: «Ատլետիկո»-ի հարձակվողը, դուրս գալով փոխարինման, դարձավ հանդիպաման 1-ին գոլի հեղինակը խաղի 90-րդ րոպեին: Ավելցրած ժամանակում Ֆրանսիայի առավելությունը կրկնապատկեց Դիմիտրի Պայեն: 2-րդ խաղն անընդմեջ Ֆրանսիան վերջին րոպեին հաղթանակ կորզեց իր հակառակորդից: Ֆրանսիան, տոնելով 2-րդ հաղթանակը, վաստակեց 6 միավոր և առաջ անցավ մինչ այդ 1-րդ տեղում գտնվող Շվեյցարիայից, որը ունի 4 միավոր:Ալբանիան 2 պարտությամբ 1-ին խմբում զբաղեցնում է վերջին տեղը: