«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» կրկնապատկում է չվերթերը դեպի Երևան
International news«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» հուլիսի 15-ից սկսած շաբաթական 7 չվերթի փոխարեն կկատարեն 14 չվերթ՝ Կիև-Երևան-Կիև ուղղությամբ:
Այս ուղղությունը վերջին շրջանում սկսել է ավելի մասսայական դառնալ հիմնականում դեպի Եվրոպա թռչող ուղևորների համար:
Այս մասին հայտնում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։