Կառավարությունը դեմ չէ «Օրինաց երկիր» խմբակցությունն «Ազգային վերածնունդ»-ի փոխելու առաջարկին
PoliticsԿառավարությունը դրական եզրակացություն տվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագծին, որով առաջարկվում է «Օրինաց երկիր» խմբակցության անունը փոխել և կոչել «Ազգային վերածնունդ»։
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կառավարությունն Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Մհեր Շահգելդյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի:
«Օրինաց երկիր» կուսակցությունը վերանվանվել է «Հայկական վերածնունդ» կուսակցություն: Նախկինում գործադիրն վերը նշված նախագծին դեմ էր արտահայտվել: