Yerevan, 17.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսը կայացած է. 4+4+4 ձևաչափի մասնակից քաղաքական ուժերը հայտարարություն ստորագրեցին

Politics

Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկումների մասնակից խորհրդարանական քաղաքական ուժերը ստորագրեցին  նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փախհամաձայնության մասին հայտարարությունը:

Ազգային ժողովում կայացած հերթական հանդիպման ընթացքում հայտարարության տակ ստորագրեցին ՀՀԿ-ն,  ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը:

Նիստի մեկնարկին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընթերցեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նամակը, որում նրանք հայտնում են, որ դրական են գնահատում այն տեղաշարժը, որ կայացել է 4+4+4 ձևաչափով քննարկումների ընթացքում, սակայն չեն ստորագրելու հայտարարության տակ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջիկայում հանդես կգան նաև հայտարարությամբ:

Ներկայացնելով ՀԱԿ-ի  տեսակետը` Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ գոյություն ունի համաձայնեցված տեքստ, որը իրենք պատրաստ են ստորագրել: «Կարծում ենք, որ սա առանց չափազանցության կարելի է համարել պատմական իրադարձություն: Արդյունքները խոսուն են և  ցույց են տալիս, որ լուրջ գործ է արվել, իշխանությունները ընդառաջ են գնացել քաղաքացիական հասարակությանը, հանրությանը:  Կարծում ենք, որ այս համաձայնագրով  չի երաշխավորում 100 տոկոսանոց արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, չեն լուծվում բոլոր խնդիրները, չի լուծվում ընտրակաշառքի, ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահման խնդիրը, սակայն լուծվում է խնդիրը` կապված ընտրական տարածքում ընտրական գործընթացի վերահսկման հետ:  Սա հույս է ստեղծում, որ մենք ունենանք ազատ և արդար ընտրություններ: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք, որ ՀԱԿ-ը պատրաստ է ստորագրել այս լայն համաձայնությունը»,- եզրափակեց Զուրաբյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ համաձայնեց Լևոն  Զուրաբյանի հետ այն հարցում, որ որևէ իդեալական օրենք չի լուծելու խնդիրները, եթե չկա քաղաքական կամք:

«Ես սա կարևորում եմ այն առումով, որ մեր երկրում քաղաքական դաշտը վերջին շրջանում  աղճատվել էր, քաղաքական բանավեճի մակարդակը շատ ցածր էր, ուստի քաղաքակիրթ բանավեճի այս դրսևորումը ես դրական եմ համարում, որովհետև մենք առջևում լուրջ փորձություններ ունենք, մենք կարևոր քայլ ենք անում կուսակցությունների կայացման համար: Սա պետք է օրինակ լինի, որ փոխզիջում, չի նշանակում սեփա կան սկզբունքներից հրաժարվել, դա նշանակում է լավագույն լուծումը գտնել: ԲՀԿ-ն նույնպես միանում է այս համատեղ հայտարարությանը»,- ասաց Զոհրաբյանը:

Հայտարարությանը միանալու մասին հայտարարեց նաև ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Մենք կարևորելով այս քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը: «Կարծում եմ, որ այս փաստաթուղթը, կբարելավի ընտրական օրենսգիրքը և մասամբ կվերացնենք կրկնակի քվեարկություները: Մենք նույնպես միանում ենք հայտարարությանը»,- հայտարարեց Հովհաննես Մարգարյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ընդգծեց, որ սա իսկապես աննախադեպ հաջողություն է:

 «Մենք երկար փորձ ունենք ընտրությունների մեջ լինելու, համաձայնությոնւների հասնելու առումով, և  ես չեմ հիշում դեպք,  որ մենք  ունենանք այսպիսի նախադեպ, որ Ազգային ժողովի բոլոր քաղաքական ուժերը համաձայնության գան այնպիսի կարևոր փաստաթղթի շուրջ,  ինչպիսին ընտրական օրենսգիրքն է: Ես իսկապես սա հաջողություն եմ համարում: Ես ցանկանում եմ բոլորին շնորհավորել այս արդյունքի համար, որովհետև ներդրվել է ամեն ինչ, որպեսզի հասնենք այս արդյունքին»,- ասաց Ռուստամյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ կարևորեց ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի ձևավորումը` ընդգծելով, որ սովորաբար հասարակությունը երբեք ամբողջովին չի ուսումնասիրում ընտրական օրենսգիրքը, և այս դեպքում կարևոր է քաղաքական ուժերի տեսակետը:

«Այս աշխատանքը հեշտ չէր, ես ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, որովհետև մենք շատ մոտ էինք ձախողմանը: Շատ ուրախ եմ, որ երկուստեք կամք գտնվեց հաղթահարելու դժվարությունները և քայլ կատարելու համար, որն էլ կոչվում է կոնսենսուս: Սրանով մենք հիմք ենք դնելու մեր հետագա համագործակցության համար: Մենք շարունակելու ենք ունենալ հակառակ կարծիքներ, սակայն դա չի նշանակում համատեղ աշխատանքի և խնդիրների համատեղ լուծման բացառում»,- եզրափակեց Հարությունյանը:

 

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia