Սպարտակը վերջին 24 ժամում 2-րդ տրանսֆերը ձևակերպեց
SportՌուս պաշտպան Անդրեյ Եշչենկոն տեղափոխվել է «Սպարտակ»,- հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
32-ամյա ֆուտբոլիստը, ում տրանսֆերային վերջին իրավունքները վերջին 3 տարիներին պատկանում էին «Անժիին», սակայն ավարտված մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է Մոսկվայի «Դինամոյում», «կարմիրասպիտակներին» շարքերը համալրել է ազատ խաղացողի կարգավիճակով: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ երեկ «Սպարտակը» ձեռք էր բերել «Դինամոյի» կիսապաշտպան Ռոման Զոբնինի տրասֆերը: Ըստ տեղեկությունների վերջինիս համար վճարվել է 3 միլիոն եվրո: