Զամբիայում 15 մարդ շնչահեղձ է եղել լոբով եւ գետնանուշով լի բեռնատարում
International newsԱռնվազն 15 մարդ շնչահեղձությունից մահացել է բեռնատարի փակ թափքում: Միջադեպը տեղի է ունեցել Զամբիայի հյուսիսում գտնվող Լուապուլա նահանգում, հայտնում է Lenta-ն` վկայակոչելով Lusakatimes.com ինտերնետային պորտալին:
Պարբերականի տեղեկության համաձայն, բեռնատարում հիմնականում Սոմալիի քաղաքացիներ են եղել: Տրանսպորտը հավանաբար Տանզանիայից է եկել, թե ուր էր ուղեւորվում, հայտնի չէ: Ըստ ամենայնի, միջադեպի հետ կապ ունեն մարդկանց առեւտրականներ:
Ողջ մնացածներից մեկի խոսքով, իրենց մի բեռնատարից մյուսն են տեղափոխել, որը զինված չէր օդափոխության համակարգով: Թափքում ընդամենը մինչեւ 50 մարդ է եղել: Նրանց թաքցրել են լոբով եւ գետնանշով պարկերի տակ:
Տեղի բնակիչներն ասում են, որ բեռնատարը կանգնեցրել են եւ վարորդին ստիպել են բացել թափքը, երբ ներսից թակոց են լսել: Վարորդին, որը փորձել է փախչել դեպքի վայրից, ձերբակալել են հարեւան երկրում` Կոնգոյում:
Տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականով, ամեն տարի երկրում գնվում եւ վաճառվում է 700 հազարից մինչեւ 4 մլն մարդ: Ավելի քան 12 մլն-ը փաստացի ստրկության մեջ է:
Հատուկ ծառայությունների տվյալներով, Աֆրիկայից Եվրոպա անօրինական միգրանտներ տեղափոխողների եկամուտն անցյալ տարում 3 մլրդից 6 մլրդ դոլար է կազմել: