Հրաչ Բաբայանը վաստակեց Ռիո 2016-ի ուղեգիր
SportՌիոյի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկների թիվը ավելացավ ևս մեկով: Հայաստանի 29-րդ օլիմպիականն է Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հրաչ Բաբայանը: Հայ հրաձիգը խաղերին կմասնակցի «սպիտակ քարտով»:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ այդ մասին հայտնում է ՀՀ ազգային Օլիմպիական կոմիտեի լրատվական բաժինը:
Հայաստանը ներկայացնող Հրաչ Բաբայանը երեկ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մասնակեցել է Եվրոպայի հրաձգության երիտասարների առաջնությանը: Նա մրցասպարեզ է դուրս եկել 50 մ հրացան պառկած դիրքից վարժությանում և զբաղեցրել 26-րդ տեղը:
20-ամյա հրաձիգը Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի մասնակից է, Նանկինի պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: