Yerevan, 07.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ազդարարվեց Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ճանապարհների շինարարական աշխատանքների մեկնարկը

Society

Ճանապարհի հիմքում խորհրդանշական պարկուճի տեղադրմամբ հունիսի 17-ին ազդարարվեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի՝ Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների մեկնարկը: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումայի ն ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ (18,7 կմ)  եւ Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների մեկնարկն ազդարարվեց  Երեւան-Գյումրի մայրուղու Լանջիկ համայնքի մոտ։ Ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով: Այն բաժանված է առանձին տրանշերի, որոնց շրջանակում կնքվել են վարկային առանձին պայմանագրեր:

Հայտարարված միջազգային մրցույթների արդյունքներով՝ որպես նվազագույն գնային առաջարկ եւ տեխնիկապես բավարար գնահատված հայտ ներկայացրած կազմակերպություն, չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության հետ ստորագրվել են Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածների  46,2կմ ճանապարհի կառուցման կապալային համապատասխան պայմանագրեր՝ շուրջ 140 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, ներառյալ ԱԱՀ-ն: Աշխատանքների ավարտը նախատեսված է համապատասխանաբար՝ 2018 թվականի տարեվերջին եւ 2019 թվականի տարեսկզբին:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացման կազմակերպություն»  ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն   Արթուր Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ   «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի  Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությունը համաֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի կողմից և Եվրոպական միության հարևան երկրների համագործակցության շուրջ 12 մլն եվրո դրամաշնորհի ֆինանսական միջոցներով: «Անցած տարի՝ ամռան ը, հայտարարվել է միջազգային մրցույթ այս երկու տրանշերի համար՝ 2 առանձին մրցույթ, որին հայտ էր ներկայացրել շուրջ 20  կազմակերպություն՝ ֆրանսիական, իտալական, իսպանական, ուկրաինական, չինական, վրացական և այլն, և մրցույթի արդյունքներով, որպես որակապես լավ գնահատված և ամենացածր գնային առաջարկ ներկայացնող կազմակերպություն ճանաչվել է չինական SINOHYDRO ընկերությունը»,-նշեց  Արթուր Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ աշխատանքները, բացի ժամանակից, նաև որակով կկատարվեն:

«Անշուշտ, խիստ հսկողություն ու մոնիտորինգ ենք իրականացնելու: Աշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարվելու է իտալական հայտնի  ընկերության կողմից, ընթացիկ հսկողություն կկատարվի նաև պատվիրատուի կողմից»,-ավելացրեց Արթուր Սարգսյանը:

Ճանապարհը կառուցվելու է միջազգային բարձր չափանիշների համաձայն՝ նաև կիրառելով տեղական ստանդարտները:»Այս ստանդարտներով մենք վերակառուցում ենք ընդհանուր ճանապարհը՝ շուրջ 46 կմ երկարությամբ, երկրորդ-երրորդ աստիճանի  ճանապարհը հասցնելու ենք առաջին աստիճանի՝ 4 ուղիով, նախագծային մինչև 110 կմ ժամ արագությամբ թույլատրելի երթևելությամբ»,-հավելեց  Արթուր Սարգսյանը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցեցին  եւ ողջույնի խոսքով հանդես եկան  Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Թիան Էրլուն« Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին« դոնոր ֆինանսական կառույցների (ԱԶԲ եւ ԵՆԲ) ղեկավարներ« շինարարական եւ վերահսկող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

««Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է« որի նպատակն է միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխան 560 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երեւան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ՝ կրճատելով այն շուրջ 90 կմ-ով եւ հասցնելով մինչեւ 470 կմ-ի»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary