«Ռեալը» մերժել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային
SportԲրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) դիմել է «Ռեալի» ղեկավարությանը, որպեսզի վերջինս թույլատրի կիսապաշտպան Կարլոս Կազեմիրոյին մասնակցել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին։
«Globoesporte» պարբերականը հաղորդում է, որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը բավականին լարված հարաբերություններ ունի CBF-ի հետ և մերժել է։ «Ռեալում» մերժումը բացատրել են այն հանգամանքով, որ ցանկանում են՝ Կազեմիրոն մասնակցի նախամրցաշրջանային պատրաստության փուլերին և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Սևիլյայի» հետ խաղին, որը կայանալու է օգոստոսի 9-ին։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-21-ը։