Թուրքիայում Սելահաթթին Դեմիրթաշին սպառնում է 2 ցմահ և 486 տարվա ազատազրկում
International newsՔրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին սպառնում է 2 ցմահ և 486 տարվա ազատազրկում։
Այն բանից հետո, ինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրամանով վերացվեց պատգամավորական անձեռնմխելիությունը, ԺԴԿ-ի պատգամավորների առաջին գործերն են ուղարկվել դատախազներին։
Դրանց թվում է նաև Դեմիրթաշի գործը, որն ուղարկվել է Անկարայի հանրապետական դատախազություն։ Ընդհանուր առմամբ, ԺԴԿ պատգամավորներին առնչվում է 510 գործ, որոնցից 93-ն առնչվում են Դեմիրթաշին, ով այդ հարցում «առաջատար» է։