Լյով. Երկու տարի առաջ էլ մեզ ոչ ոք չէր հավատում
SportԳերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոհահիմ Լյովը պատասխանել է ազգային հավաքականի նախկին ավագ Միխայել Բալլակի քննադատությանը։
Բալլակը կարծիք էր հայտնել, որ ներկայիս թիմին պակասում են բնավորությունն ու ֆուտբոլիստների անհատական վարպետությունը։
«Իրավիճակը կրկնվում է։ Նման խոսակցություններն ինձ մոտ ժպիտ են առաջացնում։ Երկու տարի առաջ էլ բոլորը խոսում էին, որ մենք չունենք առաջատարներ։ Հետո Գերմանիայի հավաքականը դարձավ Աշխարհի չեմպիոն, և, հանկարծ պարզվեց, որ մենք ունենք հիանալի առաջատար ֆուտբոլիստներ։
Եվ հիմա, երբ մենք ոչ-ոքի խաղացինք Լեհաստանի հետ, խոսակցությունները վերսկսվեցին։ Մեր ֆուտբոլիստներն ունեն առաջատարին բնորոշ հիանալի որակներ», - ասել է Լյովը: