Դել Բոսկե. Դժվար է այս հավաքականը համեմատել 2008-ին և 2012-ին տիտղոս նվաճած հավաքականի հետ
SportԻսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն մեկնաբանել է Եվրոպայի առաջնության խմբային փուլում Թուրքիայի նկատմամբ հաղթանակը (3:0)։
-Այսօր մենք հասանք մեր առաջին նպատակին՝ ապահովելով փլեյ-օֆֆի ուղեգիրը։ Մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, ամբողջ հանդիպումն ընթացավ մեր թելադրանքով։
Վերջին շրջանում մենք գոլերի հետ խնդիրներ ունեինք, սակայն այսօր կարողացանք երեք գնդակ խփել։ Հիմա ամբողջովին կենտրոնացած ենք Խորվաթիայի դեմ 3-րդ հանդիպման վրա։
Իդեալական տարբերակն ամեն հանդիպման ժամանակ միանգամից խաղը վերահսկողության տակ վերցնելն է, և իմ սաները հասկանում են դա։ Մենք չենք անհանգստանում։ Դժվար է այս թիմը համեմատել 2008-ին և 2012-ին տիտղոսներ նվաճած հավաքականի հետ, բազմաթիվ մեծ ֆուտբոլիստներ արդեն չեն խաղում ազգային թիմում, սակայն ամեն մրցաշար իր ճշմարտությունն ունի,-ասել է դել Բոսկեն։