Տոկիոյի քաղաքապետը հրաժարական է տալիս ծառայողական մեքենան անձնական նպատակներով օգտագործելու համար
International newsՏոկիոյի քաղաքապետ Յոիտի Մասուդզոեն հրաժարական ներկայացնելու ցանկություն է հայտնել այն պատճառով, որ նրան մեղադրում են ֆինանսական հարցերում անբարեխղճություն դրսևորելու համար: Տոկիոյի ղեկավարը որոշել է իր կամքով հրաժարական ներկայացնել՝ չսպասելով քաղաքապետարանի օրենսդիր ժողովի անվստահություն հայտնելու մասին որոշմանը:
Այդ մասին գրում է «Российская Газета»-ն:
Բանն այն է, որ մինչ այդ Տոկիոյի քաղաքապետի անվան շուրջ մեծ սկանդալ էր առաջացել այն պատճառով, որ մամուլում հայտնվել էր տեղեկություն, թե նա ամեն շաբաթ իր ամառանոց է գնում պետական ծառայողական մեքենայով:
Այնուհետև հայտնի է դարձել ընտանեկան ճանապարհորդությունների մասին, որոնք վճարվել են իր քաղաքական հիմնադրամների հաշվին: Պարզվել է նաև, որ քաղաքապետը հիմնադրամների հաշվին ձեռք է բերել նկարներ ու չինական մետաքսյա զգեստ, որը նրան անհրաժեշտ է եղել գեղեցիկ ձեռագրաբանությամբ զբաղվելու համար:
Մասուդզոեն խոստացել է վերադարձնել ամբողջ աշխատավարձը և խնդրել է իրեն հնարավորություն տալ աշխատել մինչև սեպտեմբեր: