Ասադն ու Շոյգուն ահաբեկչության դեմ պայքարի ծրագրեր են քննարկել
International newsՍիրիայի նախագահ Բաշար Ասադն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպման ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի եւ այդ ոլորտում ապագայի ծրագրեր են քննարկել:
Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադին:
«Իրավիճակը շատ բարդ է եւ մշտական հանդիպումներ է պահանջում»,- ասել է դեսպանը: