Ռեալը դիտարկում է Կանտեին ձեռք բերելու տարբերակը
Sport
«Լեսթերի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
Ինչպես հայտնում է «AS»-ը, «արքայական» ակումբին ֆուտբոլիստի ծառայությունները նախապես առաջարկել է գործակալը:
Հարկ է նշել, որ անգլիացու հրաժարագինը կազմում է 25.5 միլիոն եվրո: 25-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:
Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում Կանտեն մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: