Apple-ը Թրամփի պատճառով հրաժարվել է ֆինանսավորել հանրապետականների հավաքը
International newsApple ընկերությունը չի մասնակցի Քլիվլենդում Հանրապետական կուսակցության հավաքի կազմակերպմանը նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունների պատճառով, հաղորդում է Politico-ն, հղում անելով իր տեղեկացված աղբյուրներին։
Դրա հետ մեկտեղ այլ խոշոր IT-ընկերություններ, այդ թվում Facebook-ը, Google-ը և Microsoft-ը ինչ-որ կերպ կմասնակցեն այդ հավաքին՝ լուսաբանելովմիջոցառումը, տեխնիկա և ծրագրային ապահովվածություն տրամադրելով։
Դեռ տվյալներ չկան, արդյոք Apple-ը կմասնակցի Ֆիլադելֆիայում կանայալիք Դեմոկրատական կուսակցության հավաքին, քանի որ ընկերությունը դեռ չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ Նշենք, որ նախկինում Apple-ը մասնակցել է երկու կուսակցությունների կազմակերպած միջոցառումներին։