ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները կերկարաձգվեն առնվազն 6 ամսով. Գերմանացի եվրապատգամավոր
International newsՌուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները կերկարաձգվեն առնվազն կես տարով: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին Neue Osnabrücker Zeitung գերմանական պարբերականին հայտնել է Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի ղեկավար Էլմար Բրոկը:
Գերմանացի եվրապատգամավորը ընդգծել է, որ պատժամիջոցների երկարաձգումը ևս վեց ամսով «քննարկումից դուրս է»: Նրա խոսքով` պատժամիջոցների աստիճանական մեղմացումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ «առաջընթաց գրանցվի խաղաղ գործընթացում»:
Հուլիսի 31-ին ավարտվում է ՌԴ-ի նկատմամբ սահմանված ԵՄ պատժամիջոցների ժամկետը: Հաջորդ շաբաթ Եվրամիությունը պետք է որոշում կայացնի պատժամիջոցների երկարաձգման մասին:
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրամիությունը որոշում էր կայացրել երկարաձգել Ղրիմի դեմ կիրառվող պատժամիջոցները: