Բուֆոնը հնարավոր է բաց թողնի Իտալիայի հավաքականի առաջիկա խաղը
SportԻտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը բաց է թողել ընտրանու հերթական մարզումը:
Ինչպես հայտնում է «Football Italia»-ն, 38-ամյա խաղացողը մարզմանը չի մասնակցել բարձր ջերմության պատճառով:
Հաղորդվում է, որ Եվրոպայի գործող փոխչեմպիոնի ավագը հնարավոր է բաց թողնի Եվրո-2016-ի 3-րդ տուրում Իռլանդիայի դեմ հանդիպումը:
Իտալիա - Իռլանդիա խաղը կայանալու է հունիսի 22-ին: