Հնդկական նահանգում արգելել են ալկոհոլի վաճառքը՝ սեռական բռնությունների աճի ֆոնին
International newsՀնդկաստանի հարավարևելյան Թամիլնադ նահանգի իշխանությունները որոշում են կայացրել փակել ոգելից խմիչքներ վաճառող 500 պետական խանութները` հուսալով այս քայլով նվազեցնել բռնության մակարդակը հանրության շրջանում:
Ինչպես փոխանցում է BBC-ն` որոշում է կայացվել սահմանափակել ալկոհոլ վաճառող մյուս բոլոր խանութների աշխատանքային ժամերը:
Նահանգի կառավարության ղեկավար Ջայալալիտա Ջայարամը նման միջոց ձեռնարկել խոստացել էր մայիսին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ:
Աղբյուրի հաղորդմամբ` տեղի բնակչուհիներն աջակցում են տվյալ միջոցի ձեռնարկմանը, քանի որ վերջիններս ոգելից խմիչքն են համարում ֆիզիկական և սեռական բռնության աճի պատճառը:
Մի շարք այլ հնդկական նահանգներ արդեն արգելել են ալկոհոլի վաճառքը: