«Բարսելոնա»-ն և «Լացիո»-ն չեն կարողանում համաձայնության հասնել Ադրիանոյի տրանսֆերի հարցում
SportԿատալոնական «Բարսելոնա»-ի եզրային պաշտպան Ադրիանո Կորրեյան, ով համաձայնության է եկել իտալական «Լացիո»-ի, կարող է մնալ Կատալոնիայում:
Խնդիրը կայանում է նրանում, որ «Բարսելոնա»-ն և «Լացիո»-ն այդպես էլ չեն կարողանում համաձայնության հասնել Ադրիանոյի տրանսֆերի արժեքի հարցում:
«Բարսելոնա»-ն Ադրիանոյի դիմաց պահանջում է 5 միլիոն եվրո, որը «Լացիո»-ն պատրաստ չէ վճարել:
Նշենք, որ Ադրիանոն համաձայնության է եկել «Լացիո»-ի հետ 4-ամյա պայմանագիր կնքելու հարցում: