Ուորլիքը մեծ հույսեր է կապում Սարգսյան-Ալիև հանդիպման հետ
International newsԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կնպաստի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ շրջանակային փաստաթղթի ստեղծման համար պայմանների առաջացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Սարգսյանի և Ալիևի` այսօր կայանալիք հանդիպումները կամրապնդեն վստահությունը, կարագացնեն վստահության մթնոլորտի ստեղծման ջանքերը և պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ շրջանակային փաստաթղթի համար»,- նշել է Ուորլիքը:
Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երկրորդ հանդիպումը կունենան ապրիլյանռազմական գործողություններից հետո: Հանդիպմանը ներկա կլինի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ովառանձնազրույցներ կունենա երկու երկրի նախագահների հետ: