Ժոզեֆ Դոլը և Ալեքս Ֆիշերը դատապարտել են Թուրքիայի իշխանությունների պահվածքը
International newsԵվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը և ԵԽ խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ քաղաքական խմբի ղեկավար Ալեքս Ֆիշերը դատապարտել են Թուրքիայի իշխանությունների պահվածքը և պատգամավորներին ուղղված սպառնալիքները Բուրդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումից հետո: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը, ով մասնակցել է ԵԽԽՎ-ի ԵԺԿ քաղաքական խմբի նիստին:
«ԵԽ խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ քաղաքական խմբի նիստի մենարկին, ԵԺԿ նախագահ Յոզեֆ Դոլը և խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը, ի պատասխան իմ կողմից բարձրացված մտահոգության` Բունդեսթագի պատմական որոշման և դրան հաջորդված թուրքական սպառնալիքների առնչությամբ, միանշանակ դատապարտեցին Թուրքիայի իշխանությունների պահվածքը և պատգամավորներին ուղղված սպառնալիքները: Թեման իր շարունակությունը կստանա լիագումար նիտստում, երբ քննարկման առնցքում կլինի Թուրքիան»,- գրել է պատգամավորը: