«Ալաշկերտ»-ի մրցակիցն է «Սանտա Կոլոմա»-ն
SportՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի «Չեմպոինների լիգա»-ի խաղարկության 1-ին և 2-րդ փուլերի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»- ին բաժին է հասել Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմա»-ն: Առաջին խաղը տեղի կունենա հունիսի 28-ին մրցակցի դաշտում:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ այդ մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հաջողության դեպքում` «Ալաշկերտ»-ը որակավորման 2-րդ փուլում ուժերը կչափի Թբիլիսիի «Դինամո»-ի հետ: Վրացական թիմը պայքարը սկսում է որակավորման 2-րդ տուրից: