Վարդին կվիրահատվի Եվրոպայի առաջնությունից հետո
Sport«Լեսթերի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ջեյմի Վարդին պատմել է, որ ամռանը վիրահատության է ենթարկվելու։
29-ամյա հարձակվողը Եվրոպայի առաջնությանը դաստակի վնասվածքով է մասնակցում, որն ստացել է 2015/16 մրցաշրջանի ընթացքում։
-Ես նախկինի նման գիպսով եմ խաղում։ Եվրո-2016-ի ավարտից հետո կվիրահատվեմ։ Դատսակիս վրա երկու մեծ ճաք կա, ոսկորի փոխպատվաստում է արվելու։
Ես ընդամենը երեք շաբաթ եմ բաց թողնելու։ Այդ վնասվածքն ստացել եմ դեռևս «Ասթոն Վիլայի» դեմ մրցաշրջանի սկզբի խաղում, այնպես որ բավական վաղուց եմ դրանով խաղում,-ասել է Վարդին։