Արթուր Սարկիսովը հետաքրքրել է «Ամկարին»
SportՆիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի ծառայություններով հետաքրքրված է Պերմի «Ամկարը», գրում է sportbox.ru-ն:
Հունիսի 23-ին ռուսական ակումբը հավաքի է մեկնելու Ավստրիա, որտեղ անցկացնելու է 3 ստուգողական խաղ: Արթուր Սարկիսովով հետաքրքրված է նաեւ Կրասնոդարի «Կուբանը», որը դուրս է մնացել Ռուսաստանի Պրեմյեր լիգայից:
Անցած մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը «Վոլգայի» կազմում մասնակցել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 25 հանդիպման, խփել է 4 գոլ։