Սյամոզերոյում երեխայի որոնումներն առայժմ արդյունք չեն տվել
International newsԵրեխայի որոնումները, որը հանգստանում Էր Կարելիայի «Սյամոզերո բնայգի-հյուրանոց» մանկական առողջարարական ճամբարում եւ կորել Էր փոթորկի ժամանակ, ընթացել են ամբողջ գիշեր, բայց առայժմ արդյունք չեն տվել եւ շարունակվում են: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է արտակարգ իրավիճակների նախագարության՝ Կարելիայի գլխավոր վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչ Սվետլանա Արիստարխովան:
«Երեխայի որոնումները չեն դադարել ամբողջ գիշեր: Գիշերն ավելացվել են որոնմանն ուղղված ուժերն ու միջոցները: Ներկայում դրանցում ներգրավված են 251 մարդ եւ 55 միավոր տեխնիկա: Որոնումները շարունակվում են»,- ասել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ երեխային որոնում են, այդ թվում՝ ավիացիայի եւ անօդաչուների միջոցով:
Հետաքննության նախնական տվյալներով՝ հունիսի 18-ին «Սյամոզերո բնայգի-հյուրանոց» ճամբարի մասնակիցները Պրյաժայի շրջանի Սյամոզերո լճում մակույկներով հայտնվել են ալեկոծության մեջ: Երեք մակույկներում եղել են 47 երեխա եւ չորս չափահաս հրահանգիչ: Մակույկները շրջվել են եւ ջրասույզ եղել: Մինչ այժմ հաստատված Է 13 երեխաների զոհվելը: