Թուրքիայում հայտնաբերված ականապատ միկրոավտոբուսում 1 տոննա պայթուցիկ է եղել
International newsԹուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր նահանգում հայտնաբերված ականապատ միկրոավտոբուսում ոստիկանությունը 1 տոննա պայթուցիկ է հայտնաբերել, գրում է Hurriyet Daily News-ը:
Սակրավորներն ապաակտիվացրել են միկրոավտոբուսում գտնվող պայթուցիկներն այն բանից հետո, երբ ոստիկանները տարհանել են մոտակայքում գտնվող տների բնակիչներին և արգելափակել դեպքի վայր տանող մուտքերն ու ելքերը:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանական բաժին, անցկացվում է հետաքննություն:
Ավելի վաղ «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր նահանգում խոշոր ահաբեկչություն է կանխվել:
Հաղորդվում է, որ հունիսի 21-ին պարետային ժամ է հայտարարվել Դիարբեքիրի 25 գյուղերում: Անվտանգության ուժերը լայնածավալ գործողություն են սկսել շրջանում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ: Գործողության շրջանակում զրահապատ մեքենաներ և հատուկ խմբեր են ուղարկվել տարածք: