Yerevan, 17.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Առանց Ղարաբաղի լիարժեք մասնակցության ցանկացած պլան կամ առաջարկ դատապարտված է ձախողման. ԼՂՀ վարչապետ

Politics

 Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել ռուսական «ВЗГЛЯД» էլեկտրոնային պարբերականին, որտեղ անդրադարձել է ինչպես ապրիլյան պատերազմի թողած սոցիալ-տնտեսական հետևանքներին, այնպես էլ քաղաքական մի շարք հարցերի, որոնք այս օրերին հասարակության մեջ հաճախ են առծածվում: Ինչպես հաղորդում է « Արմենպրես»-ը, հարցազրույցն ամբողջությամբ ու հայերեն թարգմանությամբ (թարգմ.` «Արցախպրես»-ի) ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:

-Հարգարժան պարոն վարչապետ, Դուք վերջերս միառիթով հայտարարել եք, որ բոլոր վերլուծություններըցույց են տալիս, որ նոր լայնածավալգործողություններ հակամարտության գոտում չենլինի, կամ, որ ներկա դրությամբ զգոնության որոշակինվազումը թույլատրելի է, քանի որ անհրաժեշտ է շտապանցնել վերականգնողական աշխատանքների: Չե՞քկարծում, որ հանրապետության զինծառայողների և բ նակչության շրջանում Ձեր այդհայտարարություններից հետո զգոնությունը կարող էնվազել:

- Ոչ միայն հիմա, այլև 1994թ. մայիսի 12-ից սկսած, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, կնքվել էր զինադադարի համաձայնագիրը, Ղարաբաղում էականորեն չի նվազել զգոնությունը, քանի որ ադրբեջանական կողմը անցած 22 տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է, որ փորձում է ռազմական ագրեսիայի միջոցով լուծել Ղարաբաղի հարցը: Այսինքն, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանք երին, որն ուղղված է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, Ադրբեջանը միշտ էլ ցուցաբերել է ոչ կառուցողական մոտեցում թե բանակցային գործընթացը տապալելու, և թե շփման գծում պարբերաբար իրավիճակը լարելու միջոցով: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ ապրիլ ամսում, կարծում եմ, ոչ մեկի համար արդեն կասկած չթողեց Ադրբեջանի իշխանությունների իրական նկրտումների վերաբերյալ: 

Այս ամենը, բնականաբար, չէր կարող երբևէ թուլացնել Արցախում ապրող բնակչության զգոնությունը, քանի որ հակառակորդի կողմից մշտապես կախված է ֆիզ իկական ոչնչացման խնդիրը: Ինչ վերաբերում է Ձեր նշած հարցազրույցում իմ հայտնած կարծիքին, ապա դա վերաբերում էր միայն բանակում կամավորների ընդգրկվածությանը, ինչն ազդում էր տնտեսությանակտիվության վրա: Իսկ նրանց վերադարձը քաղաքացիական կյանք դեռևս չի նշանակում առաջնագծում մեր զգոնության նվազում, քանի որ զգոնությունն միայն դիրքապահների քանակով չէ պայմանավորված: Իրավիճակի հանդարտման մասին իմ հայտնած կանխատեսումն առաջին հերթին պայմանավորված է ապրիլյան քառօրյա պատերազմում Արցախի պաշտպանության բանակի կողմից հակառակորդին հասցված ցավոտ հա կահարվածով, մեր բանակի պատրաստականության ու զգոնության բարձրացմամբ և համանախագահ երկրների միջնորդական ակտիվ աշխատանքով:

Դուք հայտարարել եք նաև, որ հայկական Զինված ուժերի մարտունակությունը եղել և մնում է շատ բարձր մակարդակի վրա, ևհայ զինվորի մարտական ոգին անհամեմատ բարձր է քան հակառակորդինը: Այդ դեպքում ինչպե՞ս կգնահատեիք մի շարք ոչմիայն Բաքվի, այլև մոսկովյան ռազմական վերլուծաբանների տեսակետները այն մասին, որ ադրբեջանական բանակումնկատելի նվազել է վախը հայկական բանակի նկատմամբ, ինչը գերիշխող էր 1993-94թթ-ի պարտությունից հետո: 

- Ընդհանրապես, մենք երբեք չենք թերագնահատել մեր հակառակորդին, և մեր ունեցած տեղեկությունների ու վերլուծությունների հիման վրա միշտ էլ փորձում ենք նրա ուժեղ և թույլ կողմերը գնահատել: Ես այդքան էլ համամիտ չեմ Ձեր նշած տեսակետի հետ, քանի որ բոլոր տեսակի եզրակացությունները լինում են կոնկրետ արդյուն քով: Մասնավորապես, թե 2014թ.-ի հուլիս-օգոստոս ամիսներին, թե դրանից հետո, և առանձնապես ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես թուրքական բանակում հատուկ պատրաստվածություն անցած հետախուզադիվերսիոն հատուկ ջոկատայինները ջախջախվում էին մեր բանակի ժամկետային՝ 18-20 տարեկան տղաների կողմից:

Բացի դրանից, մեր հավաստի տվյալներով՝ մի քանի ուղղություններում գրանցվել են այնպիսի դեպքեր, որ ադրբեջանցիները իրենց գրոհող զինվորների թիկունքից կրակում էին, եթե նրանք փորձ էին անում փախուստի դիմել կամ նահանջել մեր բանակի ճնշման ներքո: Ավելին՝ եթե ադրբեջանական գրոհայինները դիմում էին իսլամական պետությանը հարիր մեթոդների՝ գլխատումներ, խոշտանգումներ, ապա ղարաբաղյան բանակում բարձր տոկոս էին կազմում անձնազոհության ու խիզախման այլ դեպքերը: Նշված և մի շարք այլ գործոնների շնորհիվ նույնիսկ միջազգային չեզոք փորձագետներն են փաստում, որ Ադր բեջանը մի քանի անգամ ավելի շատ զոհ ու վիրավոր է ունեցել այդ օրերին, քան Ղարաբաղը:

Կարծում եմ՝ այս իրողությունները ճիշտ վերլուծելով՝ դժվար չէ հասկանալ իրականությունը, որ եթե անգամ իրենց նոր սերունդը տրամաբանորեն չունի նույնչափ վախ, քանի որ չի տեսել 90-ականների խայտառակ պարտությունները, սակայն դա չի նշանակում, որ ընդհանրապես վախ չունի և ադրբեջանական բանակը կարող է հոգեբանական և մարտական պատրաստվածությամբ համեմատվել մեր բանակի հետ: Այնպես որ իմ տեսակետը այս առումով հիմնավոր ու հաստատուն է:

Մայիսին ֆրանսիացի լրագրողների հետ հանդիպմանը Դուք հայտարարել եք. «Երևանը կճանաչի ԼՂՀ-ն, բայց այդ գործընթացըկարող է տևել օրեր կամ տարիներ»: Երբ այդ ճանաչումը վերջապես լինի հնարավո՞ր է արդյոք հավանականության բարձրաստիճանով կանխորոշել նաև հանրաքվե ԼՂՀ-ում՝ Հայաստանի կազմում լինելու մասին, թե դա անելը նպատակահարմար չէ,քանի որ դա կարող < b>է առաջ բերել տարաձայնություններ ՀԱՊԿ-ի ներսում:

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն այլընտրանք չունի, քանի որ միջազգային հանրությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ընդունում է ղարաբաղցիների պահանջը, և ազգերի ինքնոնորշման միջազգային իրավունքի հիման վրա պետք է որոշվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը, այն է՝ անկախ հանրապետություն:

Մենք, իհարկե, կողմ ենք Հայաստանի Հանրապետության կողմից Ղարաբաղի ճանաչմանը, սակայն միաժամանակ հասկանում ենք, որ առկա են որոշ ազդող գործոններ՝ այդ թվում բանակցային գործընթացով պայմանավորված, որոնց հետ պետք է հաշվի նստել: Լավագույն տարբերակն այն է, որ Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում լուծվեր ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը, բայց, հաշվի առնելով Բաքվի ակնհայտ ապակառուցողական, հայատյաց ու ռազմատենչ քաղաքականությունը, այժմ ճանաչման գործընթացը չպետք է պայմանավորել բացառապես հիմնախնդրի լուծման բանակցություններով, քա նի որ ճանաչումն ինքնին խթանելու է կարգավորումը և անվտանգության լրացուցիչ երաշխիքներ է ապահովելու ԼՂՀ-ի համար: ՀՀ իշխանությունների ուղերձն այդ առումով հստակ է, որ եթե Ադրբեջանը հրաժարվի բանակցային գործընթացից և կրկին փորձի խնդիրը լուծել ռազմական ագրեսիայի միջոցով, ապա Երևանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Ինչ վերաբերում է ճանաչումից հետո մեր հետագա քայլերին ՀՀ-ին միանալու մասով, դա այդ ժամանակ կվճռվի մեր ժողովրդի կողմից՝ համոզված եմ՝ անկախ արտաքին հանգամանքներից:

ԼՂՀ-ն ներկայումս դե-ֆակտո ներկայացված չէ բանակցային գործընթացում և ձեր հանրապետությունը պահանջում էվերականգնել բանակցությունների եռակողմ ձևաչափը: Երևանը անփոփոխ հայտարարում է, որ այդ կոնֆլիկտը Բաքվի ևՍտեփանակերտի միջև է՝ այդ առումով ինքն էլ չընդունելով ԼՂՀ-ն: Ստացվում է, որ ֆորմալ տեսանկյունից Երևանի համար ձերհանրապետությունը մնում է որպես Ադրբեջանի մաս, չնայած դա հակասական է հնչում: Ձեզ չի՞ թվում, որ այստեղ ինչ-որիրավական հակասություն կա:

- Այո, մենք պահանջում ենք բանակցային գործընթացում ԼՂՀ լիարժեք մասնակցության ֆորմատի վերականգնում, որին դեմ է Ադրբեջանը և նրա կողմից այս հարցում ոչ կառուցողական մոտեցումն անընդհատ ձգձգում է ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը: Առանց ղարաբաղյան կողմի անմիջական և ամբողջական մասնակցության չի կարող որևէ հաջողություն գրանցվել, քանի որ այնտեղ հենց Ղարաբաղի հարցն է լուծվում, և Ղարաբաղի բնակչությունն էլ պետք է համաձայնություն տա հիմնախնդրի կարգավորման վերջնական տարբերակին:

Ձեր նշած պայմաններում ես որևէ իրավական խնդիր չեմ տեսնում, քանի որ ավելի կարևոր է դե ֆակտո իրավիճակը: Փաստացի, Հայաստանի Հանրապետությունն ուղիղ և հավասար հարաբերություններ ունի պաշտոնական Ստեփանակերտի հետ, որոնք բնորոշ են միջազգային իրավունքի երկու սուբյեկտների: Բացի դրանից, Երևանը նաև չի ճանաչել Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի տարածք:

Ըստ ոչ պաշտոնական հաղորդագրությունների՝ այսպես կոչված «Լավրովի պլանը» ենթադրում է ձերբազատել Հայաստանըտնտեսական բլոկադայից և Ղարաբաղ մտցնել խաղաղապահ զորքեր՝ փոխարենը ադրբեջանական 5 շրջանների վերադաձնելուպայմանով: Նախագահ Սահակյանը օրեր առաջ պահանջել է զերծ մնալ «անհիմն հայտարարություններից»՝ ասելով, որՂարաբաղում հողերի վերադարձ չի լինի: Ձեր կարծիքով, ինչո՞ւ ռուս կամ այլ խաղաղապահները չեն կարող հանրապետությանբնակչության անվտանգությկան երաշխավորը լինել, այն դեպքում, երբ Դուք վերադարձնեք Բաքվին 7 շրջաններից՝ 5-ը:

- Քանի դեռ ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցային գործընթացին՝ որպես լիարժեք կողմ, ցանկացած պլան կամ առաջարկ, ինչպես արդեն նշեցի, դատապարտված է ձախողման: Մեզ հետ որևէ պլան չի քննարկվել և, դրանից ելնելով, սխալ կլինի որևէ ենթադրություն կամ եզրակացություն անելը: Հակառակ դեպքում այս առումով ոչ պաշտոնական վարկածների շրջանառումն, ինչպես ԼՂՀ նախագահն է հայտարարել, կարող է միայն շահարկման առիթ դառնալ: Խոսքը հավասարապես վերաբերում է նաև տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Այսօր Ղարաբաղի բնակչության անվտանգության իրական և միակ ե րաշխավորը Ղարաբաղի պաշտպանության բանակն է, որն ապահովում է նրա խաղաղ կենսագործունեությունը և զսպում Ադրբեջանի ռազմատենչ ագրեսիան:

Մոսկովյան մի շարք լրագրողներ ապրիլի 5-ից հետո այցելել են ադրբեջանական Թեր-թերի շրջան և տեսանկարահանելհայկական հրետանու հասցրած վնասները: Վնասված էին նաև խաղաղ բնակչների տները: Ձեր կարծիքով նման դրվագներըանխուսափելի՞ են 2 կողմերի հրետանիների մենամարտի ընթացքում: Հայկական կողմից խաղաղ բնակիչների շրջանումպատասխան կորուստները ևս անխուսափելի՞ են:

- Ռուսական և միջազգային այլ առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչներ թե՛ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, և թե՛ դրանից հետո պարբերաբար հնարավորություն են ունեցել ազատ աշխատելու Ղարաբաղում, և տեսել են, թե ինչպես է ադրբեջանական կողմը հրետակոծության համար թիրախ ընտրել հայկական խաղաղ բնակավայրերը: Սա, իհարկե, ռազմական հանցագործություն է, որին, ցավոք, դեռևս համապատասխան գնահատական չի տվել միջազգային հանրությունը:

Ի տարբերություն Ադրբեջանի՝ մեր Պաշտպանության բանակը երբևէ նպատակային չի հարվածել նրանց խաղաղ բնակավայրերին: Հակառակը՝ մենք բազմիցս հայտարարել ենք, անգամ հաստատող լուսանկարներ ենք հրապարակել, որ ադրբեջանական կողմն իր հրետանին, որով հրետակոծության էր ենթարկում ղարաբաղյան բնակավայրերն ու դիրքերը, տեղակայում է խաղաղ բնակավայրերում: Դրա հետևանքով, բնականաբար, պատասխան գործողությունների ժամանակ ռիսկի տակ էին ընկնում նաև այդ բնակավայրերը: Համոզված եմ, որ իրենք այդ քայլին են գնացել թե՛ մեր հարվածների հավանականությունը նվազեցնելու, թե՛ հարվածների դեպքում իրենց տուժած բնակավայրերը որպես քարոզչական խաղաքարտ օգտագործելու նպատակով: Դա, ինչպես տեղյակ եք, միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է, բացի սեփական հասարակության հանդեպ հանցագործություն ու անբարոյականություն լինելուց:

Դուք արդեն նախնական հայտարարել եք ապրիլյան պատերազմի հասցրած վնասի չափերը: Կա՞ն արդյոք հաշվարկներ այնմասին, թե երբ նորից կվերականգնվի հանրապետության ժողովրդական տնտեսությունը. ի՞նչ բնագավառների հաշվին:Կկարողանա արդյո՞ք կառավարությունը նախկին մակարդակի վրա պահել սոցիալական պարտավորվածությունը:

- Եթե տնտեսությանը հասցված ուղղակի վնասները կարելի է այսօր որոշակիացնել, ապա անուղղակի վնասները հաշվարկելու համար դեռ երկար ժամանակ է պահանջվելու: Հետևաբար, այսօր դժվար է կանխատեսել նաև, թե երբ կկարողանանք լիարժեք վերականգնել հանրապետության տնտեսության նախկին մակարդակը: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Ղարաբաղի տնտեսության զարգացման համար կառավարության դեռևս 2008թ.-ին ընտրած առաջնահերթ ուղղությունները՝ հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, հիդրոէներգետիկան և զբոսաշրջությունը շարունակում են մնալ որպես գերակա ուղղություններ: Նշված հիմնական և ավելի փոքրածավալ այլ ոլորտների զարգացման հաշվին էլ նախատեսում ենք պահպանել երկրի տնտեսության զարգացման վերջին տարիների տեմպերը: Համոզված եմ, որ տնտեսության արագ վերականգնման և հատկապես ներդրումների ներգրավման գործում մեզ կաջակցի նաև հայկական Սփյուռքը:

Ինչ վերաբերում է կառավարության կողմից ստանձնած սոցիալական պարտավորություններին, պետք է ասեմ, որ դրանք հիմնականում պահպանվելու են, քանի որ մեր ունեցած եկամուտները դա թույլ են տալիս:

-Ձեր կառավարությունը վերջին տարիներին որպես գլխավոր խնդիր է դրել զբոսաշրջության զարգացումը: Ձեր կարծիքով նորիցե՞րբ կվերականգնվի օտարերկյա զբոսաշրջիկների հոսքը:

-Նախ ասեմ, որ Ղարաբաղի զբոսաշրջային վայրերը բավականին հեռու են գտնվում սահմանային գոտիներից և դրանք շատ անվտանգ են: Այս մասին քաջատեղյակ են բոլոր այն զբոսաշրջիկները, ովքեր հաճախ են այցելում Ղարաբաղ: Իհարկե, որոշակի ակտիվության պատերազմական գործողությունների դադարից հետո միշտ էլ որոշակի ժամանակ զբոսաշրջիկների մի մասը զգուշանում է այդ տարածքներ այցելելուց, և նաև այդ հանգամանքն է պայմանավորում տնտեսության վերոնշյալ անուղղակի վնասները: Սակայն կարծում եմ՝ այդ դադարը երկար չի տևի, քանի որ Ղարաբաղն իր բնաշխարհով ու տեսարժան վայրերով համ արվում է Կովկասի հրաշալիքը և անհնար է այստեղ չայցելել: Բացի դրանից, փորձելու ենք հետևողական աշխատանքով բարձրացնել Ղարաբաղի զբոսաշրջային գրավչությունը, ինչն իր դրական ազդեցությունը կթողնի զբոսաշրջիկների հոսքի վրա:

 

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia