Լևոն Հայրապետյանը փոխել է ակումբային գրանցումը
SportՀայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Լևոն Հայրապետյանը փոխել է ակումբային գրանցումը: Ֆուտբոլիստը նոր ակումբը կլինի Իրանի առաջնությունը ներկայացնող «Պայկան»-ը: Իրանական ակումբը խաղացողի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր:
«Արմենպրես»-ը հաղորդում է,որ այդ մասին հայտնում է իրանական ակումբի պաշտոնական կայքը:
«Պայկան»-ն Իրանի առաջնության առաջին դիվիզիոնում գրավել է առաջին տեղը եւ իրավունք նվաճել հանդես գալ ուժեղագույնների խմբում: