Հունիսի 27-ին Ալվեսը պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ
SportՊաշտպան Դանի Ալվեսը հունիսի 27-ին պաշտոնապես կդառնա «Յուվենտուսի» խաղացող:
Այդ օրը բրազիլացին առաջին անգամ կժամանի թուրինյան ակումբ, կանցնի բուժզննում և կստորագրի պայմանագիրը: Այս մասին հաղորդում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 33-ամյա ֆուտբոլիստը հայտնել էր «Բարսելոնայից» հեռանալու մասին։ Կատալոնական ակումբում Ալվեսն անցկացրել էր 8 մրցաշրջան: