Եվրո-2016. 1/8 եզրափակչի արդեն հայտնի զույգերը
SportՀայտնի են դարձել Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի 8 զույգերից 5-ը:
Այդ փուլում Շվեյցարիան կմրցի Լեհաստանի հետ (հունիսի 25-ին՝ 17:00-ին), Խորվաթիան կխաղա Պորտուգալիայի հետ (հունիսի 25-ին՝ 23:00-ին), Գերմանիան կհանդիպի Սլովակիային (հունիսի 26-ին՝ 20:00-ին), Իտալիան կդիմակայի Իսպանիային (հունիսի 27-ին՝ 20:00-ին), իսկ Անգլիան հանդես կգա Իսլանդիայի դեմ (հունիսի 25-ին՝ 23:00-ին):
Խմբային փուլի եզրափակիչ հանդիպումների՝ Շվեդիա - Բելգիա, Իտալիա - Իռլանդիա խաղերի արդյունքներով հայտնի կդառնան փլեյ-օֆֆի մյուս երեք զույգերը: