Ռոնալդուն՝ Հունգարիա - Պորտուգալիա խաղի լավագույն ֆուտբոլիստ
SportԵվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Հունգարիան ու Պորտուգալիան ոչ-ոքի են խաղացել՝ 3:3:
Հունգարացիների կազմում գոլի հեղինակ է դարձել Զոլտան Գերան, իսկ Բալաժ Ջուջակը ձևակերպել է դուբլ: Պորտուգալացիների կազմում աչքի է ընկել Նանին, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն երկու անգամ խոցել է մրցակցի դարպասը:
Այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ռոնալդուն, ով բացի երկու խփած գոլերից նաև դարձել է արդյունավետ փոխանցման հեղինակ: