Yerevan, 06.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թալիշի դիրքում վիրավորված զինծառայողն իր կյանք վերադառնալը հրաշք է համարում

Society

  Ապրիլյան քառօրյա հերոսամարտերի ընթացքում Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում թշնամու հարձակումը դիմակայելիս վիրավորված Հայոց բանակի ժամկետային զինծառայող Հրայր Բաղդասարյանը, ում  զինվորական ծառայության ժամկետն ավարտվում է այսօր՝ հունիսի 23-ին, համարում է, որ իր համար մահից կյանքի վերադառնալն անհավատալի  հրաշք է: Նա մարտնչել է իրենց անունները հերոսի փառքով պսակած դասակի հրամանատար Մերուժան Ստեփանյանի, Ռաֆիկ Հակոբյանի, Աղասի Ասատրյանի եւ Վիկտոր Յուզիխովիչի կողքին, ոտքերից ու թեւից ծանր վիրավորվել, անգիտակից վիճակում տեղափոխվել Մարտակերտի, ապա Ստեփանակերտի ու Երեւանի զինվորական հոսպիտալներ, մեկ շաբաթ մնացել է կոմայի մեջ եւ միայն ութերորդ օրը եկել գիտակցության: «Հիմա ոտքերս կարողանում եմ ազատ շարժել, սակայն թեւս մնում է անշարժ, հավանաբար, բուժվելու համար դեռ երկար ջանք ու ժամանակ կպահանջվի: Բայց առավել դժվար եմ հաղթահարում հոգեկան ս թրեսը, ոչ մի ակնթարթ չեմ կարողանում բաժանվել ռազմի դաշտում ծավալված դեպքերի տպավորություններից, ապրած մղձավանջային ժամերից, հրամանատարիս ու մարտական ընկերներիս կորստյան ցավից:

Մերուժան Ստեփանյանը զոհվեց ինձնից մի քանի մետր հեռավորությամբ: Ինը հոգով ժամեր շարունակ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա ու ցերեկվա ընթացքում թշնամու հարյուրավոր զինվորների գրոհն ու հրետակոծության հեղեղն էինք դիմագրավում: Որքան պատեց մեր ուժերը, կռվեցինք՝ մինչեւ վերջին փամփուշտը, վերջին ճիգերը: Ինձ ամրացված զենքով ու նռնակներով ընկերներիս հետ կրակել ու ոչնչացրել ենք թշնամու տասնյակ զինվորների: Հետո մարտը ծավալվեց խրամատի մեջ: Վերջին նռնակը նետեցի թշնամիների ոտքերի տակ. մի քանի մետր էինք հեռու իրարից: Նրանցից մեկն էլ իր նռնակը նետեց: Ես ը նկած դիրքում էի, եւ, մինչ կհասցներ պայթել թշնամու նռնակը, այն ոտքով հասցրի հրել դեպի թշնամին: Այն հրելու պահին պայթեց, բայց վնասեց միայն ոտքերս, որոնք քրքրվել էին նռնակի բեկորներից: Մի երկու մետր էր մնացել, որ հասնեմ բլինդաժում մարտնչող դասակի հրամանատարին, հարցնեմ, թե ինչ պետք է անեմ,երբ նա զոհվեց աչքիս առաջ, եւ ես մենակ մնացի թշնամու բազմաքանակ ուժերի դեմ: Որ ասեմ, թե չէի վախենում, այդպես չէր, բայց այդ պահին, երբ շաղվել էի արյան ծովի մեջ, թեւս եւ ուսոսկրս փշրվել էին, արյունը  ծորում էր հագուստիցս, նաեւ ներսից լցվում էր բերանս, ծարավը հաղթա հարելու համար ցեխաջուր էի կուլ տալիս, մեջս մի տեսակ գերբնական ուժ էր առաջացել, այնպիսի մի համարձակություն ու սառնասրտություն, որ բառերով դժվար է նկարագրել: Նահանջել եմ՝ հենապատի վրայից դիմացի ձորը գլորվելով: Ոտքով, անզեն, արնաքամ լինելով, անցել եմ մոտ 1-2 կիլոմետր: Հանդիպել եմ երկրորդ գծում գտնվող մեր զինվորներից երկուսին: Գիտակցությունս աստիճանաբար մթագնում էր: Հիշում եմ, որ զինվորական մեքենաները եկան ու դիրքեր էին բարձրանում, ինձ տեղավորեցին շտապօգնության մեքենայի մեջ ու տարան գնդի սանմաս, այնտեղ զգացի, որ վզիս արյունոտված խաչը հանուÕ ´ էին…Ու էլ ոչինչ չեմ հիշում, միայն ութերոդ օրն եմ աչքերս բացել: Թե ինչպես եմ նահանջել՝ փրկվելով մահվան ճիրաններից, հիմա էլ չեմ հավատում: Մենք կռիվը սկսել ենք 9 հոգով՝ տալով 4 զոհ, 2 ծանր վիրավոր: Մեր երեք ընկերները հրամատարի հրահանգով նահանջել են, որոնցից երկուսն արդեն հաղթահարել են հոգեբանական սթրեսը եւ վերադարձել զորամաս»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց Հրայր Բաղդասարյանը:

Հրայրը ծնվել է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում, Գնունի եւ Սեդա Բաղդասարյանների ընտանիքում: Նրա ավագ եղբայրները՝ Հրաչյան եւ Նորայրը եւս զինվորական ծառայությունն անցել են Արցախում՝ սահմանապահ դիրքերում: Հրայրը, ռազմադաշտի մղձավանջային պահերը վերապրելուց հետո անգամ պահպանել է հոգու կորովը: «Զոհված ընկերներս միշտ կենդանի կմնան իմ սրտում, իսկ ծառայակից ընկերներիս մոտ կուզեմ կրկին գնալ, տեսակցել նրանց, այցելել զոհված ընկերներիս շիրիմներին: Իսկ լիարժեք առողջանալուց հետո կփորձեմ հանրօգուտ աշխատանքով պիտանի լինել ընտանիքիս ու հայրենիքիս»,-ավարտեց խոսքը հերոս մարտիկը:

Խոսրով Խլղաթյան

Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary