Yerevan, 20.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Օձունի և հարակից համայնքների մրցակցային առավելություններն առնչվում են տուրիզմի ոլորտին

Փորձագետները պարզել են, որ Օձուն, Այգեհովիտ և Արդվի համայնքների հիմնական մրցակցային առավելություններից են մեղմ կլիման, գեղատեսիլ բնությունը և բազմաթիվ պատմամշակութային կառույցներն ու տեսարժան վայրերը։ Մրցակցային մյուս առավելություններից է համայնքներում օթևանատներ ունեցողների հյուրընկալությունը, որը  նպաստում է տուրիզմի զարգացմանը: Մասնագետների վերլուծությունները ցույց են տվել, որ տուրիստները հաճու յքով են գիշերում այդ համայնքներում։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնից:

Ստեփանավան – Ալավերդի ճանապարհին մոտ գտնվելու հանգամանքը նպաստում է մեծաքանակ տուրիստների ներգրավմանը։ Օձուն համայնքի պատմամշակութային կոթողների հայտնի լինելը նպաստում է տուրիստների ներգրավման գործում։ Ալավերդի և Ստեփանավան քաղաքներին մոտ գտնվելու  հանգամանքը նպաստում է ստացված բերքի արագ իրացմանը, քանի որ բերքի մի մասը վաճառվում է այս քաղաքներում:Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի մասնագետներն Օձուն և հարակից համայնքների անդամների  հետ համատեղ քննարկել են իրենց հայ րենի բնակավայրերի մրցակցային առավելությունները, վերհանել խնդիրները և առաջարկել դրանց լուծումները: Մրցակցային առավելությունների մասնակցային գնահատում (PACA) ծրագիրը համայնքներում իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում:

Վերլուծությունները ցույց են տվել, որ այս տարածաշրջանում մեծ պոտենցիալ կա տուրիզմի, պանրի արտադրության զարգացման ուղղությամբ: Վերլուծության ճիշտ պատկեր ստանալու գործում մեծ  դեր են ունեցել հենց համայնքների բնակիչները, քանի որ նրանք ամենալավը գիտեն՝ որն  է տվյալ համայնքում առաջնային խնդիրը:

USAID/PRP ծրագրի ղեկավարի պաշտոնակատար Լիլիթ Ափուջանյանը նշեց, որ շեշտը դրվելու է հյուրատնային բիզնեսի վրա: Զարգացվելու են հյուրատների սեփականատերերի բիզնես գիտելիքները, նոր զբոսաշրջիկներ գրավելու հմտությունները և նրանց համար անհրաժեշտ հարակից ծառայությունները: Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանն էլ համոզմունք հայտնեց, որ նախաձեռնությունը կնպաստի համայնքներում փոքր և միջին բիզնեսի, հյուրատնային, պանրի և չրի արտադրության ոլորտների և ընդհանուր  տնտեսական զարգացմանը:

Համայնքների զարգացող ճյուղերն են զբոսաշրջությունը, էկոմթերքի արտադրությունը, գյուղմթերքի ցուցադրական արտադրությունը: Զարգացած, սակայն ոչ մրցունակ ճյուղերն են հողագործությունն ու անասնապահությունը:

Համայնքների տնտեսությունը վերլուծող մասնագետները հետազոտության արդյունքում ներկայացրել են ոլորտների զարգացման առանձնահատուկ առաջարկությունները: Անասնապահության ոլորտի զարգացման համար ըստ նրանց  անհրաժեշտ է կատարել Անասունների տոհմափոխություն, հիմնել նոր տեխնոլոգիաներին համապատասխան կաթնամթերքի վերամշակման փոքր արտադրամասեր: Նաև ըստ նրանց` զարգացմանը կնպաստի  պանրի արտադրության պայմանների և տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթացների կազմակերպումը: Փորձագետները կարծում են, որ ոլորտի համար խթան կհանդիսանան նաև Ցածր տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի տրամադրումը և Տարածաշրջանում համապատասխան սարքավորումներով հագեցած սպանդանոցի, ինչպես նաև մսի վերամշակման փոքր արտադրամասերի հիմնումը։        

Մասնագետներն առաջարկություններ են կատարել նաև հողագործության ոլորտի զարգացման համար:  Նրանց կարծիքով` Նոր տեսակի մշակաբույսերի ձեռքբերման և փորձարկման աջակցությունը կնպաստի զարգացմանը։ Կարևոր  է նաև գյուղատնտեսական աշխատանքների մեխանիզացումը, որը կկրճատի մարդու ֆիզիկական աշխատանքը: Իսկ նոր գյուղտեխնիկայի և կցորդների ձեռքբերումը մասնագետների կարծիքով` կկրճատի բերքի կորուստը: Ըստ Օձունի, Այգեհովիտ և Արդվի համայնքների տնտեսությունը վերլուծած մասնագետների` տեխնոլոգիական դասընթացների կազմակերպումը մշակաբույսերի  արտադր ողականությունը բարձրացնելու թեմայով նույնպես կնպաստի զարգացմանը:

Արդվի, Այգեհատ և Օձուն համայնքներում տնտեսությունների մեծ մասը ստացված կաթը հանձնում է Տաշիրի կաթնամթերք արտադրող գործարաններին։ Տեղի պանրի արտադրամասն ավելի թանկ գնով նույնպես կաթի մթերում է իրականացնում։ Արտադրամասը պատրաստ է մթերել համայնքներում ստացված ամբողջ կաթը։ Դրա համար անհրաժեշտ է կաթի հավաքման կետի հիմնում։ Արդյունքում՝ ըստ փորձագետների, կաթը Տաշիր հասցնելու փոխարեն տնտեսությունները ճանապարհածախս չեն կատարի և կաթը կհանձնեն համայնքում։

 

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026