Վիկտորիա Ազարենկան չի մասնակցի «Ուիմբլդոն»-ի մրցաշարին
SportԱշխարհի նախկին առաջին ռակետ Վիկտորիա Ազարենկան վնասվածքի պատճառով չի մասնակցի թենիսի մեծ սաղավարտի «Ուիմբլդոն»-ի մրցաշարին: Բելառուսը ներկայացնող թենիսիստուհու այդ որոշումը կապված է ծնկի վնասվածքի հետ:
Այդ մասին հայտնում է կանանց թենիսի միջազգային ասոցիացիան:
«Ռոլան Գարոս»-ի առաջին շրջանում Ազարենկան ցավ էր զգացել ծնկի հատվածում: Ստացած վնասվածքի պատճառով բելառուս մարզուհին չի կարողացել շարունակել մրցաշարը: