Բրիտանական հանրաքվեի առաջին արդյունքները հայտնի կդառնան Սանդեռլենդում
International newsԵվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեում ձայների հաշվման առաջին արդյունքները կեսգիշերից քիչ անց կստացվեն Անգլիայի հյուսիսի Թայն եւ Ուիր կոմսության Սանդեռլենդ քաղաքից: Ինչպես հայտնել են Միացյալ Թագավորության Ընտրական հանձնաժողովում, ձայների հաշվումն այնտեղ պետք Է ավարտվի հունիսի 24-ին տեղական ժամանակով ժամը մինչեւ 00:30-ը (Երեւանի ժամանակով ժամը մինչեւ 03:30-ը):
174 հազար բնակիչ ունեցող Սանդեռլենդ քաղաքն ավանդաբար առաջինն Է հրապարակում Մեծ Բրիտանիայում համընդհանուր ընտրությունների քվեաթերթիկների հաշվման արդյունքները: Այս քաղաքում ուժեղ դիրքեր են զբաղեցնում Brexit-ի կողմնակիցները եւ, ըստ կանխատեսումների, այնտեղ պետք Է որ հաղթանակ տանեն եվրասկեպտիկները:
Ինչպես նշում են դիտորդները, եթե Brexit տարբերակը Սանդեռլենդում հաղթի մեծ տարբերությամբ, ապա դա լուրջ ազդանշան կդառնա, ըստ որի կարելի կլինի առաջին կանխատեսումներն անել հանրաքվեի ընդհանուր ելքի վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: