Yerevan, 26.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արցախի կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնություններով

Society

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ՝ հունիսի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը: Նիստին գործադիր մարմինը հանդես է եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով:

Այս մասին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կառավարության կողմից լրացում է առաջարկվել  ««Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում  լրացում կատարելու մասին» և ««Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքներում` ապրիլյան իրադարձություններով պայմանավորված:  Վերջին ամիսների ընթացքում, հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված, տնտեսության ոչ բոլոր ճյուղերն են աշխատում ամբողջ ծավալով, ինչի հետևանքով սահմանված հաստատագրված և արտոնագրային վճարները համարժեք չեն ակնկալվող եկամուտների մեծությանը, այնինչ դր անք վճարվում են անկախ հարկ վճարողի կողմից ստացված փաստացի եկամտի մեծությունից: Նախագծերի փաթեթով առաջարկվում է 2016 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար նվազեցնել  հաստատագրված և արտոնագրային վճարների չափերը` շրջաններում կիրառելով 0.3, իսկ Ստեփանակերտ քաղաքում՝ 0.6 նվազեցվող գործակից: Այս արտոնությունից կօգտվի 1500 հարկատու :

Նույն նպատակն է հետապնդում նաև ««Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկի և վարկային կազմակերպության կողմից պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկերի և դեբիտորական պարտքերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները (կամ դրանց մի մասը) 2016 թվականի ընթացքում զիջելու (կամ ներելու) դեպքում` այդ գումարների չափով նվազեցնել բանկի (վարկային կազմակերպության) տվյալ տարվա համախառն եկամուտը:

««Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծի առաջարկը պայմանավորված է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված  զինծառայողների կամ կամավորականների ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտությամբ: Գործող օրենսդրության համաձայն` վարկառուի մահվան դեպքում, վերջինիս իրավունքներն ու պարտականությունները,  այդ թվում` վարկային պայմանագրից բխող, նույն ծավալով փոխանցվում են նրա ժառանգներին: Նոր նախագծով առաջարկվում է նրանց ազատել վարկային պարտավորություններից, քանի որ  ԼՂՀ-ում գործող մի շարք բանկեր պատրաստակամություն են հայտնել ներել զոհված զինծառայողների և  կամավորականների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների վարկի գումարները` դրանք չպահանջելով երաշխավորներից կամ ժառանգությունն ընդունած ժառանգներից:

«Սնանկության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և ««Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթի նորմերը կոչված են լուծելու այն հիմնական խնդրահարույց հարցերը, որոնց կարգավորման անհրաժեշտությունը բխում է ստեղծված տնտեսական վիճակից:

«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ԼՂՀ օրենքի նախագծով բնապահպանական վճարների նոր դրույքաչափեր են  սահմանվում: Այն ուղղված է նաև բնապահպանական վճարների հաշվարկման համակարգի կատարելագործմանը: Այս հարցի վերաբերյալ վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և, ուսումնասիրելով բնապահպանական վճարները, ներկայացնել դրանք տնտեսությանը համապատասխանեցնելու առաջարկություններ:

Օրինագծերը ներկայացվելու են ԱԺ-ի քննարկմանը:

 Կառավարության նիստում հավանության է արժանացել իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների՝ ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը: Հաստատվել են ինքնաշխատ կերպով փոփոխման ենթակա տվյալների և այդ տվյալների բազաների ցանկերը` պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացը կանոնակարգելու նպատակով: Որոշման համաձայն`  պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվելու են ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից:

Կառավարության կողմից ընդունված մեկ այլ որոշում բխում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում կատարված փոփոխություններից ու լրացումներից, ինչպես նաև օրենքով կենսաթոշակ նշանակելիս և կենսաթոշակի չափը հաշվարկելիս կիրառվող մասնագիտական ստաժի ամբողջացման անհրաժեշտությունից։ Որոշմամբ սահմանվել է, որ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն տասը տարի դատավորի պաշտոնում աշխատած և դատավորի լիազորությունները ԼՂՀ դատական օրենսգրքի նախատեսված հիմքերով, կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով դադարեցված անձին 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը նշանակված կենսաթոշակը 2016 թվականի ապրիլի 1-ից վերահաշվարկվում է համապատասխան կարգով: Կենսաթոշակ նշանակելիս և կենսաթոշակի չափը հաշվարկելիս անձի մասնագիտական ստաժում հաշվառվում են նաև ԼՂՀ նախարարների խորհրդին կից կապիտալ շինարարության վարչության պետի, պետի տեղակալի, ԼՂՀ նախարարների խորհրդին կից փախստականների և հումանիտար օգնության հարցերով վարչության պետի, պետի տեղակալի, ԼՂՀ սպորտի վարչության պետի, պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի, պետի տեղակալի, ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալի, ԼՂՀ ագրոարդյունա­բերական կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալի, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի խորհրդականի և օգնականի պաշտոնները զբաղեցնելու ժամանակահատվածները։

Հաշվի առնելով հանրապետության գյուղատնտեսության համար եգիպտացորենի մշակության կարևորությունը՝ գործադիր մարմնի կողմից հաստատվել է  2016 թվականի եգիպտացորենի մշակության պետական աջակցության տրամադրման կարգը: Դրանով սահմանվել են աջակցության տրամադրման պայմանները և ընթացակարգերը` նպատակաուղղված ԼՂՀ շրջաններում եգիպտացորենի ցանքատարածությունների և բերքի ծավալների ավելացմանը, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամտաբերության մակարդակի բարձրացմանը: Պետական աջակցությունը տրամադրվելու է եգիպտացորեն ի մշակության համար նախատեսված վարելահողերը ոռոգման ջրով ապահովված և ցանքսին նախապատրաստված լինելու դեպքում` 1հա դիմաց եգիպտացորենի ստացման համար` 16կգ, իսկ սիլոսի ստացման համար` 18կգ սերմի չափով:

Նիստում հավանության է արժանացել գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման 2016 թվականի ծրագիրը:  Դրանով նախատեսվում է   ավելացնել յուղատու մշակաբույսերի, բանջարեղենի, հնդկացորենի, սորգոյի և ծխախոտի ցանքատարածությունները և արտադրության ծավալները, իսկ հետագայում բարձրացնել նաև  ինքնաբավության մակարդակը: Վարելահողերում բանջարեղեն մշակելու համար` 1 հա դիմաց հողօգտագործողին անհատույց կտրամադրվի 200 հազար դրամ  կամ դրան համարժեք ապրանքանյութ: Կառավարությունը հաստատել է տոհմային ցածր մթերատու կովերի արժեքի մասնա կի սուբսիդավորման կարգը, որով շրջաններում անասնաբուծությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կցուցաբերվի աջակցություն, որպեսզի նրանք կարողանան  մատչելի գնով ձեռք բերել տոհմային ցածր մթերատու կովեր: Սուբսիդավորվելու է ձեռքբերվելիք կովերի արժեքի 35 տոկոսը, մնացած 65 տոկոսը կտրամադրվի «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» միջոցով, անտոկոս փոխառության տեսքով, 5 տարի մարման ժամկետով և սերունդ ստանալու պարտադիր պայմանով:

Նիստում հաստատվել է  նաև ԼՂՀ Ասկերանի, Հադրութի, Մարտունու և Շահումյանի շրջանների գյուղատնտեսության զարգացման 2016 թվականի ծրագիրը` ավելի քան 68  մլն դրամ արժեքով:

Կառավարության հավանությանն է արժանացել ԼՂՀ Շահումյանի շրջանի՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից բռնազավթված հատվածի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը: Հուշարձանների ցանկը արդիականացվել և համապատասխանեցվել է ժամանակակից օրենսդրության պահանջներին ու խնդիրներին:

Նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ հստակեցվել է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը` հօգուտ ձեռներեցների:

Վարչապետի խոսքով` կառավարությունը նման որոշումներ է ընդունում` ելնելով ստեղծված տնտեսական իրավիճակից: Ըստ կառավարության ղեկավարի` ոլորտում լուրջ բարեփոխումներ են իրականացվելու, որովհետև իշխանության հիմնական նպատակը որակյալ ու անվտանգ ուղևորափոխադրման ապահովումն է: 

Նիստի ավարտին ԱՀ գյուղնախարար Ա. Մխոյանը հանդես է եկել հանրապետությունում ընթացող հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքի մասին հակիրճ տեղեկատվությամբ: «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրեն Ա. Բախշիյանը ներկայացրել է բերքի մթերման ընթացքի հետ կապված որոշ մանրամասներ, իսկ ԱՀ ԿԱ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետ Ա. Հարությունյանը` իրականացվող հակահրդեհային միջոցառումների մասին զեկույց:

«Անհրաժեշտ է պլանային համատեղ աշխատանք իրականացնել ակնկալվող առատ բերքն անկորուստ հավաքելու և մթերելու ուղղությամբ: Տեղական ալրաղացները պատրաստ են մինչև 20 հազար տոննա ցորեն մթերելու: Հողամշակների շրջանում անհրաժեշտ է բացատրական աշխատանքներ իրականացնել` բերքը հանձնելու գործում չշտապելու  և գնային անկման ճնշման տակ չընկնելու նպատակով»,- իր ամփոփիչ խոսքում նշել է Ա. Հարությունյանը, իսկ ԱԻՊԾ աշխատակիցներին կոչ արել եղանակների տաքացմանը զուգահեռ էլ ավելի ուժեղացնել վերահսկողությունը՝ հնարավոր հրդեհներից խուսափելու համար:

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes