«Գանձասար-Կապան»-ի պատանիները հաղթել են իրանցի հասակակիցներին
Sport«Գանձասար-Կապան»-ի պատանիները հաղթել են իրանցի հասակակիցներին: Կապանի «Քաղաքային» մարզադաշտում «Գանձասար-Կապան»-ի մինչև 17 և մինչև 15 տարեկանների թիմերը մրցեցին իրանական Գոգդան քաղաքի «Շամշուկ» թիմի հասակակիցների հետ: Առաջին խաղում «Գանձասար-Կապան-2000»-ը վստահ հաղթանակ տոնեց 5-2 հաշվով: Իսկ այդ հանդիպումից անմիջապես հետ ո կայացած խաղում «Գանձասար-Կապանը-2003»-ը նվազագույն հաշվով առավելության հասավ իրանցիների նկատմամբ:
Տեղեկությունը հայտնում է «Գանձասար-Կապան»-ի լրատվության բաժինը:
Գոգդանի «Շամշուկ» թիմը ժամանել է Հայաստան և նախատեսել է անցկացնել ուսումնամարզական հավաք Երևանում: