«Աթլետիկոն» հաստատել է Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը
SportՄադրիդի «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հաստատել է, որ Խորվաթիայի հավաքականի եւ իտալական «Սասուոլոյի» պաշտպան Շիմե Վրսալկոն տեղափոխվում է իսպանական ակումբ:
«Երեկ Վրսալկոն բուժզննում անցավ մեր թիմում: Կարծում եմ՝ նա պատրաստ է պայմանագիր կնքել «Աթլետիկոյի» հետ եւ մեր թիմում խաղալ հաջորդ մրցաշրջանում»,- նախագահի խոսքը մեջբերում է AS-ը:
Իտալիայի ավարտված առաջնությունում 24-ամյա Վրսալկոն մասնակցել է 36 խաղի եւ դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ: