«Սան Անտոնիա»-ի հարձակվող Կավայ Լենարդը չի մեկնի Ռիո
SportԱմերիկայի Միացյալ Նահանգների բասկետբոլի հավաքականը հերթական խաղացողին է կորցրել Ռիո-2016-ից առաջ: «Սան Անտոնիա»-ի հարձակվող Կավայ Լենարդը հրաժարվել է միանալ հավաքականին և մեկնել Ռիո: Բասկետբոլիստը կայացրած որոշումը կապում է իր նորածնի ծննդյան հետ:
Տեղեկությունը հաղորդում է «Usatoday.com»-ը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների բասկետբոլի հավաքականում ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմին չեն կարող օգնել Լեբրոն Ջեյմսը, Բլեյք Գրիֆինը , Էնթոնի Դեվիսը, Լամարկուս Օլդրիջը: