Yerevan, 07.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի և Վատիկանի հարաբերությունները նոր որակ են ստացել. ՀՀ Նախագահի հարցազրույցը «Ռադիո Վատիկանին»

Society

Հռոմի Սրբազան Քահանահապետ Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարած այցին ընդառաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Ռադիո Վատիկանին»:

ամայն հայությունը և Հայաստանը 3 օր շարունակ պետք է ապրեն հուզումնալից պատմականօրեր, քանի որ Սրբազան Քահանայապետը այցելելու է մեր երկիր: Ինչպես է Հայաստանըպատրաստվել այս այցելությանը:  

-Մենք հպարտ ենք, մենք շոյված ենք և մենք երախտապարտ ենք Սրբազան Քահանայապետի այցելությամբ ու նրա վերաբերմունքից: Տարիներ շարունակ նա իր շատ ջերմ վերաբերմունքն ու հարգանքն է ցուցաբերում աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովրդի նկատմամբ: Դա անում է շատ մեծ սիրով և ինչպես ես եմ հասկանում, ինչպես բոլոր հայերն են հասկանում՝ դա գալիս է նրա համոզմունքից, նրա սրտի խորքից: Ուստի մենք մեր բոլոր հնարավորություններն ի սպաս ենք դրել, որպեսզի մեր ժողովուրդը և առաջին հերթին հավատացյալները՝ ինչպես Հայ առաքելական եկեղե ցու հետևորդները, այնպես էլ կաթոլիկները հնարավորություն ունենան ինչ-որ կերպ շփվելու Սրբազան Քահանայապետի հետ: Եվ կարծում եմ, որ այս երեք օրերի ընթացքում մեր ժողովուրդը հնարավորություն կունենա զգալու նրա ջերմությունը, նրա էներգիան հայ ժողովրդի նկատմամբ: Կարծում եմ՝ ամեն ինչը շատ բարձր մակարդակով կլինի:

-Արդյո՞ք մենք կարող ենք ակնկալիքներ ունենալ այս այցելությունից:

-Անշուշտ: 15 տարի առաջ նորին սրբություն Հռոմի պապ սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Հայաստանում քրիստոնեությունը, որպես պետական կրոն հռչակելու 1700 ամյակին էր նվիրված: Ֆրանցիսկոս պապի այս պատմական այցը նշանավորում է մեկ այլ նվիրական տարեդարձ: ՀՀ անկախության 25-րդ տարեդարձ: Անկախություն, որի մասին դարեր շարունակ երազել են մեր պապերը: Անկախություն, որի մասին դարեր շարունակ երազել են մեր պապերը: Հայաստանի և Վատիկանի հարաբերությունները մշտապես նշանավորվել են բարձր քաղաքական երկխոսությամբ, որովհետև այդ հարաբերությունները հիմնված են նույ նակունք քրիստոնեական արժեհամակարգի, ընդհանուր պատմական ժառանգության և արդի աշխարհում առկա դժվար լուծելի խնդիրների նկատմամբ սկզբունքային, գրեթե նույնական մոտեցումներով: Վերջին տարիներին իմ խորին համոզմամբ այս հարաբերությունները նոր որակ են ստացել: Իհարկե, դրան նպաստել է այն հանգամանքը, որ 2013 թվականին Սուրբ աթոռում հիմնվեց Հայաստանի դեսպանությունը, անշուշտ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված և Սրբազան Քահանայապետի կողմից մատուցված պատարագը, ինչպես նաև, որ չափազանց կարևոր եմ համարում, մեր ժողովրդի ամենալուսավոր զավակներից մեկին՝ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետի կոչման շնորհումը: Գիտեք միգուցե, ես իմ կարծիքն եմ, անշուշտ, հայտնում, կարծում եմ, որ աշխարհում չկա այնպիսի մի ատյան, որ կարողանար հաստատել հայ ժողովրդի վաստակը քրիստոնեական արժեհամակարգի և ընդհանրապես եվրոպական արժեհամակարգի ձևավորման գործում և Գրիգոր Նարեկացուն շնորհելով այդ կոչումը կաթոլիկ աշխարհը ընդգծեց հենց հայ ժողովրդի մասնակցությունը այդ արժեհամակարգի ձևավորմանը: Իհարկե, Մերձավոր արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, երբ քրիստոնյաների հանդեպ այդպիսի բռնություններ են տեղի ունենում, երբ ոչնչացվում է պատմամշակութային ժառանգությունը, Սրբազան պապի այցը առաջին քրիստոնեական երկիր առանձնահատուկ նշանակություն է ստանում: Եւ, վերջապես, մեր երկիրը գտնվում է շատ բարդ տարածաշրջանում, մեր ժողովուրդը ապրում է շատ բարդ միջավայրում, որտեղ առկա են բազմաթիվ հակամարտություններ, բազմաթիվ չլուծված խնդիրներ, բարդ հարաբերություններ, Ֆրանցիսկոս Պապի խաղաղությանը, հանդուրժողականությանը, միջկրոնական համերաշխությանն ուղղված պատգամները և ուղերձները շատ հզոր ազդակ են այս խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծ ելու և ժողովուրդների համակեցությունը, խաղաղ գոյակցությունը ապահովելու մասին: Սա չափազանց կարևոր հանգամանք է: Եվ, անշուշտ, Ֆրանցիսկոս պապի այցը առաջին քրիստոնեական երկիր խոսում է կաթոլիկ աշխարհի վերաբերմունքի մասին մեր ժողովրդի հանդեպ ու նաև մեր հարաբերություններին նոր թափ ու նոր որակ հաղորդելու մասին:

Սրբազան Քահանայապետը իր այս եռօրյա այցելության ընթացքում պետք է այցելի զանազանվայրեր, որոնց թվում է նաև Ծիծեռնակաբերդը: Այսօր միջազգային մի շարք լրատվամիջոցներհետաքրքրվում են, արդյո՞ք Քահանայապետը կասի ցեղասպանություն բառը: Դուք ի՞նչ եքկարծում այս մասին:

-Մեր ժողովուրդը մշտապես արդարության կարոտ է եղել և շատ երկար տարիներ աշխարհում միայն մեծ հումանիստներն էին խոսում ցեղասպանության մասին: Իհարկե, ժամանակները փոխվել են և արդեն տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, այդ թվում նաև Վատիկանը, և ոչ մեկ անգամ, ուստի անձամբ ինձ համար այլևս դա կայացած փաստ է: Պապը ոչ միայն համարում է, այլ նաև այն համոզմունքն ունի, որ ցեղասպանություն է տեղի ունեցել: Իսկ թե իր գործունեության ընթացքում նա քանի անգամ կարտաբերի ցեղասպանություն բառը, միգուցե մեր ժողովրդի տարբեր հատվածների համար դա շատ կարևոր է, բայց կարծում եմ, որ գոնե Սրբազան Քահանայապետի մասով մենք այլևս այդպիսի ակնկալիք չպետք է ունենանք, որովհետև նա քանի անգամ ոչ միայն խոսքով, այլ նաև գործով իր համոզմունքի մասին ասել է: Վստահ եմ, որ նա միշտ իրերն իրենց անուններով է կոչում:

-Նշեցիք, որ Հայաստանը դժվար օրեր է ապրում, և Սրբազան Քահանայապետը հենց այդշրջանում է ժամանում Հայաստան: Ի՞նչ հեռանկար կա այս առնչությամբ:

-Մենք, ինչպես արդեն մի քանի անգամ ասացի, 1715 տարի առաջ ընդունել ենք քրիստոնեությունը, որպես պետական կրոն, և այն դարձել է մեր ազգային ինքնության դրոշմը և քրիստոնեական գաղափարները մեզ ուղղորդել են այդ դժվարին ճանապարհներով մինչև 21-րդ դար, սովորեցրել են մեզ հանդուրժողականություն, սովորեցրել են մեզ զսպվածություն ու խնդիրները արժանապատվորեն հաղթահարելու կարողություն: Ես չեմ կարծում, որ այսօր մեր ժողովրդի պատմության ընթացքում ամենադժվարին ժամանակներն են: Մենք ունեցել ենք շատ ավելի դժվար ժամանակներ: Այսօր փառք աստծո անկախ պետություն ենք, ո ւնենք զինված ուժեր, ունենք բարեկամներ, ունենք դաշնակիցներ և ես վստահ եմ, որ մենք նաև այս փորձությունն ենք կարողանալու հաղթահարել: Մեր մոտեցումը շատ պարզ է: Մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Իհարկե, մինչև ապրիլյան իրադարձությունները մենք խոսում էինք այն մասին, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Այժմ մարդիկ մի քիչ դժվար են ընկալում թե ինչպես կարելի է փոխզիջումների գնալ մի երկրի հետ, որը խախտեց իր միջազգային պարտավորությունները: Բայց, այնուհանդերձ, ես համոզված եմ, որ մենք պետք է գտնենք լավագույն ճանապարհը: Լավագույնը ոչ թե Ադրբեջանի համար, լավագույնը ոչ թե Հայաստանի համար, այլ լավագույնը Լեռնային Ղարաբաղի բնակչության,  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և գտնելու ենք այդ լավագույն լուծումը, ես համոզված եմ դրանում, ինչը կբերի, իհարկե, մեծ զարթոնքի՝ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում և սփյուռքում:

-Այս ճամփորդությանըանշուշտկուզեր մասնակցել նաև ողջ սփյուռքը: Ի՞նչ պատգամ կհղեքսփյուռքահայությանը:

-Մշտապես ասել եմ, որ Հայաստանը ուժեղ է իր սփյուռքով և սփյուռքը կենսունակ է Հայաստանով: Մենք հսկայական ներուժ ունենք և այդ ներուժը, ցավոք սրտի, մենք բացահայտել ենք շատ փոքր չափով: Սփյուռքի ներուժը առաջին հերթին պետք է օգտագործվի Հայաստանի հզորացման համար, որպեսզի ուժեղ Հայաստանը սնի, ոգևորի նաև սփյուռքին: Պատգամը միշտ մեկն է եղել՝ միասնություն կարևոր հարցերում: Միշտ էլ ճանապարհների մասին, խնդիրների մասին կարող ենք վիճել, որովհետև մենք շատ տաղանդավոր զավակներ ունենք և շատ մարդիկ համարում են, որ իրենց ընտրած ճանապարհը կամ իրենց տեսլականը լավագույնն է Հայաստանի համար: Այս առիթով կարող ենք շատ երկար վիճել, բայց սկզբունքային հարցերում մենք պետք է լինենք միասնական և որևէ բան մեզ չպետք է խանգարի մեր ջանքերը արդյունավետորեն օգտագործելու ինչպես Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար, այնպես էլ հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար: Սրանք երկուսն են այն երեք կարևոր խնդիրներից, որոնք հայ ժողովուրդը պետք է լուծի: Իսկ երրորդը, իհարկե, Հայաստանի զարգացումն ու բարգավաճումն է: Այս երեք խնդիրներով մենք միշտ պետք է լինենք միասնական: Ես շնորհակալ եմ իմ սփյուռքահայ քույրերի ն և եղբայրներին իրենց աջակցության համար: Այդ աջակցությունը մենք զգում ենք ամեն րոպե, ամեն վայրկյան: Այսօր ևս, երբ Երևանում են հավաքվել մեր շատ հանրաճանաչ, հայտնի և վաստակաշատ քույրեր և եղբայրներ, ովքեր եկել են մի կողմից շփվելու Սրբազան Քահանայապետի հետ, մյուս կողմից նաև կաթոլիկ աշխարհին ու ամբողջ աշխարհին ցույց տալու, որ իրենք Հայաստանի հետ են:

-Սրբազան Քահանայապետը մինչ ժամանելը պատգամ հղեց հայ ազգին, որի ավարտին ասաց«Ցտեսություն»: Ի՞նչ ենք մենք ասում այսօր Սրբազան Քահանայապետին:

-Բարի գալուստ: Մենք շատ ուրախ ենք: Բարի գալուստ:

Սղագրությունն՝ ըստ Panorama.am-ի

Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary