Yerevan, 24.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Եվրո 2016». Ամենահաջողակ և անհաջողակ թիմերի մրցավեճը՝ Խորվաթիա-Պորտուգալիա խաղում

Sport

«Եվրո 2016»-ի` 1/8 եզրափակիչ 1-ին խաղային օրը կեզրափակի Պորտուգալիա-Խորվաթիա հանդիպումը: «Արմենպրես»-ը ներկայացնում է առաջին խաղային օրվա կենտրոնական մրցավեճի նախախաղային տեսությունը:

Խորվաթիայի ազգային հավաքական: «Եվրո 2016»-ում Խորվաթիայի հավաքականը ամենատպավորիչ ընտրանին է այս պահի դրությամբ: Անտե Չաչիչի թիմը կազմված է համաշխարհային ֆուտբոլի ամենավառ գերաստղերից: Պաշտպանությունում հիանալի են համագործակցում` Վեդրան Չորլուկան և Դարիո Սռնան: Խորվաթիայի հավաքականի եզրային պաշտպանը այնքան է սիրում իր հավաքականին, որ նույնիսկ հոր մահը նրան չստիպեց լքել հավաքականի ճամբարը: Սռնան մնաց և իր թիմին առաջնորդում է Ֆրանսիայում: Էլ  ավելի աստղային է Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպանությունը: Ռեալաբարսելոնա կան կիսապաշտպանական դուետը` Մեդրիչ-Ռակիտիչ, մի կողմ դնելով ակումբային հետաքրքրությունները արարում են Խորվաթիայի հավաքականի նոր ֆուտբոլային պատմությունը: Ֆուտբոլիստների գոլերը խմբային փուլում Խորվաթիայի հավաքականի համար հաղթանակի արժեք ունեին: Հարձակման գծում խորվաթներին առաջնորդում են `Իվան Պերիշիչը, Նիկոլա Կալինիչը և Մարո Մանջուկիչը:

«Եվրո 2016»-ի խմբային փուլը Խորվաթիան սկսեց Թուրքիայի հավաքականի դեմ խաղով: Խորվաթիան ուներ դարպասը գրավելու մի շարք հնարավորություններ, սակայն կարողացավ ընդամենը մեկ անգամ Վոլկան Բաբաջանին ստիպել գնդակ դուրս բերել սեփական դարպասից: Լուկա Մոդրիչը հեռահար կրակոցով որսաց Թուրքիայի հավաքականին: Չեխիայի հետ դիմակայությունը համեմվեց երկակի զգացողություններով: Խորվաթիան մինչև խաղավարտը հաղթում էր 2 գնդակի տարբերությամբ, սակայն ստադիոնում խորվաթ երկրպագուները անկարգություններ սկսեցին, հանդիպումը դադարեցվեց, իսկ վերսկսվելուց հետ ո Խորվաթիան 2 գնդակ բաց թողեց: Վերջին տուրում Մարո Մանջուկիչի և Լուկա Մոդրիչի բացակայությամբ Խորվաթիան սենսացիոն հաղթանակ տարավ Իսպանիայի հավաքականի նկատմամբ: Վառ ու գեղեցիկ ֆուտբոլը Խորվաթիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ, որտեղ մրցակիցը Պորտուգալիայի ընտրանին է:

«Մենք խաղալու ենք հիանալի երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված Պորտուգալիայի հավաքականի հետ: Ճիշտ է խմբային փուլում Պորտուգալիան այդքան էլ վառ արդյունքներ չունեցավ, այնուամենայնիվ, նրանք բոլոր խաղերում առավելություն ունեին: Պորտուգալիայի հետ դիմակայությունը շատ դժվար պայքար է խոստանում »,-ասել է Խորվաթիայի հավաքականի մարզիչ Անտե Չաչիչը:

Պորտուգալիայի ազգային հավաքական: Պորտուգալիայի հավաքականը «Եվրո 2016»-ի մեկնարկից առաջ համարվում էր մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը: Եվրոպայի առաջնության խմբային փուլը սկսվեց, ավարտվեց, սակայն Պորտուգալիան այդպես էլ չցուցադրեց այն խաղը, որը սպասում էին ֆուտբոլասերները: Պորտուգալիայի հավաքականի խնդիրները սկսվում են չափազանց անկայուն խաղ ցուցադրող կենտրոնական պաշտպաններից: Ռիկարդու Կարվալյուն և Պեպեն ձախողեցին «Եվրո 2016»-ի խմբային մրցաշարը: Կիսապաշտպանությունում ևս գործերը այդքան էլ հաջող չէին դասավոր վում: Ժոաո Մուտինյուն չի արդարացնում Ֆեռնանդու Սանտուշի սպասելիքները, իսկ ահա Ռենատու Սանշեշը քիչ խաղաժամանակ է տանում Ֆրանսիայում: Պորտուգալիայի հավաքականում բոլոր խաղերում ամենակայունը հանդես եկավ Նանին: Ֆուտբոլիստը իր ակտիվում ունի 2 հեղինակած գնդակ: Հավաքականին խմբային փուլից հրաշքով կարողացավ հաջորդ փուլ հանել Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն: «Ռեալ»-ի ֆուտբոլիստը նախ ձախողեց առաջին  2 հանդիպումները` դառնալով Պորտուգալիայի հակահերոսը, ապա վերջին խաղում պարզապես հերոսացավ: Ռոնալդուն իր ետևից կփորձÕ « տանել ամբողջ հավաքականին:

«Եվրո 2016»-ը Պորտուգալիայի ընտրանին սկսեց Իսլանդիայի հետ խաղով: Իսլանդիան կարողացավ իր մեջ ուժ գտնել և հանդիպումը հասցնել ոչ-ոքի ավարտի: Հաջորդ մրցակիցը Ավստրիայի ընտրանին էր: Պորտուգալիան կրկին ձախողվեց, իսկ Ռոնալդուն չիրացրեց 11 մետրանոց հարվածը: Վերջին տուրում Պորտուգալիան մրցեց Հունգարիայի հետ: Ամբողջ խաղի ընթացքում Հունգարիան առաջ էր անցնում հաշվի մեջ, իսկ Ռոնալդուն Պորտուգալիային փրկում:Այս ամենը ավարտվեց 3-3 հաշվով և միայն լրացուցիչ ցուցանիշներով «Եվրոպական բրազիլացիներ»-ը անցան 1/8 եզրափակիչ:

«Թվերը և վիճակագրությունը ոչինչ չեն ասում: Կհանդիպեն երկու հզոր հավաքականներ: Խորվաթները անհավանական ուժեղ են, բայց մենք նրանց հեշտ կյանք չենք խոստանում: Համոզված եմ հանդիպումը հիանալի է ստացվելու և մենք հաղթելու ենք այս խաղում»,-ասել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանտուշը:

Խորվաթիա-Պորտուգալիա: Խորվաթիայի և Պորտուգալիայի հավաքականները միմյանց դեմ 3 հանդիպում են անցկացրել: Պորտուգալիան ունի բացահայտ առավելություն:  3 դեպքերում էլ «չոր» հաշիվներով հաղթել է Պորտուգալիան: 1993 թվականին 3-0, 2005-ին՝ 2-0 և 2013-ին՝ 1-0: Հանդիպումը վարելու իսպանացի մրցավար Կարլոս Վելասկո Կարբալիոն: Խաղը սկսվելու է Երևանի ժամանակով `ժամը 23:00-ին:

Հեղինակ` Արմեն Մանուկյան

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder