Կոնգրեսական Ջիմ Կոստան կոչ է արել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին հետևել Ֆրանցիսկոս պապի օրինակին` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը
PoliticsՀայաստանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի ելույթին և Հայոց ցեղասպանությունը դատապարտող խոսքին է անդրադարձել ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան` ողջունելով սրբազան քահանայապետի նախաձեռնությունը:
«Ողջունում եմ Ֆրանցիսկոս պապին` ավելի քան հարյուր տարի առաջ տեղի ունեցած սարսափելի ցեղասպանության դերակատարման գործում նրա առաջատար դերակատարման համար: Սուրբ Աթոռը Կաթոլիկ հավատքի բարոյական կողմնացույցն է և հենց այս բարձր բարոյական հարթակից Նորին Սրբությունն արդարացիորեն ճանաչում է Հայաստանը որպես Քրիստոնեությունն ընդունած առաջին երկիր և խոսում մեր ժամանակի բարոյական մարտահրավերների մասին:
Քահանայապետի այցը Հայաստան ևս մեկ անգամ ապացուցում է նրա նվիրվածությունը հայ ժողովրդին: Կոչ եմ անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին հետևել Ֆրանցիսկոս պապի օրինակին և վերջապես հստակ քաղաքականություն որդեգրել` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է ամերիկացի կոնգրեսականը: